ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Պատանի ստեղծագործողները կստեղծեն նաև Երևանին նվիրված երգեր

Պատանի ստեղծագործողները կստեղծեն նաև Երևանին նվիրված երգեր
23.02.2018 | 02:02

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Մրցույթի գեղարվեստական ղեկավար ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի կատարվել են որոշակի ծրագրային փոփոխություններ։ Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) պատանի կոմպոզիտորները կարող են ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։ Ավագ խմբում (14-18 տարեկան) մեկ ստեղծագործության փոխարեն ներկայացնելու են երկուսը` մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն և երգ, ինչը միտված է պատանիների` վոկալ-գործիքային ստեղծագործությունների հետ աշխատելու, նաև երգ գրելու ունակությունների բացահայտմանը:


Էդմոնդ Մակարյանը նշեց, որ Միրզոյանի անվան մրցույթը չէր կարող անմասն մնալ Երևանի տոնից, ուստի և որոշել են այն այս տարի ձոնել Երևանի հոբելյանին, հույս ունենալով, որ կստեղծվեն նոր գեղեցիկ երգեր` նվիրված մայրաքաղաքին: Լավագույն ստեղծագործությունը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Էդմոնդ Մակարյանը չի բացառում, որ հանձնախմբի բարձր գնահատականին արժանացած երգերը ներառվեն Երևանի տոնակատարությունների համերգային ծրագրում:


Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն իրականացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մասնակցել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Մայիսի 10-12-ին անցկացվող մրցույթը կիրականանա ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հավելենք միայն, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ