ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Դեղին բաճկոնավորների հարցը հնարավոր է հանրաքվեով լուծվի

Դեղին բաճկոնավորների հարցը հնարավոր է հանրաքվեով լուծվի
02.02.2019 | 15:51

Ֆրանսիական մամուլը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեղին բաճկոնավորների» հարցը լուծելու, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար կարող է հանրաքվե անցկացնել: Այդ մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը:

Ֆրանսիական լրատվականները սակայն չեն հստակեցնում ո՛չ հանրաքվեի թեման, ո՛չ էլ ժամկետներն ու դրանում ներկայացված հարցերը: Նշում են միայն, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է այն կազմակերպել եվրախորհրդարանում անցկացվելիք ընտրությունների օրը՝ մայիսի 26-ին

«Հանրաքվե անցկացնելու գործընթացի մասին Մակրոնն արագ պետք է հայտարարի՝ մեկ ամսվա ընթացքում: Իսկ ավելի վաղ էլ վերջինս հայտնել էր, որ երկրում ընթացող բանավեճերն ընտրությունների կամ հանրաքվեի հետ կապ չունեն»,- գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը մեկնարկել են դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 17-ին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ