Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Անիշխանությունն առավել վտանգավոր է

Անիշխանությունն առավել վտանգավոր է
02.06.2020 | 19:14

Հայաստանում վիրուսի ստեղծած աղետալի վիճակից էլ ավելի վտանգավոր է անիշխանությունը։ Իսկ մեր երկրում այսօր չկա իշխանություն և չկա վերահսկողություն։ Արդեն լրահոսում հայտնվում են տարբեր նյութեր, որտեղ մարդիկ բողոքում են, թե վիրուսակիրներին հրաժարվում են հիվանդանոց ընդունել՝ թողնելով բախտի քմահաճույքին։ Մի քանի օր անց այս ամենը հանգեցնելու է քաոսի՝ առողջապահական համակարգում լուրջ խնդիրներ ստեղծելով։ Չնայած օրեր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանը գուժել էր, որ գնում ենք իտալական սցենարով, երբ մեծ թվով մարդկանց կյանքեր խլեց այս վիրուսը։ Բայց երևում է, մեր ապաշնորհությամբ ու անկարողությամբ Իտալիային էլ տալիս_անցնելու ենք։

Հիմա վարչապետը սեփական ընտանիքով վարակված ու մեկուսացած է, չնայած առողջ ժամանակ էլ «մանգաղը գերանդի չէր սարքել», առողջապահության նախարարը դարձել է վարակակիրների և մահերի լոկ արձանագրող, պարետը, մոտալուտ ազատման դիմումը սեղանին(մամուլը վաղուց է գրում նրա հրաժարականի մասին), օրական մեկ տասնյակ տնտեսվարող սուբյեկտների է փակում ու բացում, իրավապահ համակարգն էլ կռիվ է տալիս, որ հասարակությանը վիրուսից իբր հեռու պահի։


Իսկ իրավիճակը գնալով ավելի խուճապային է դառնում, մարդիկ վտանգը չեն կարևորում, քանի որ օրվա հացի խնդիր ունեն, իսկ պետությունն էլ մի մարդ է, որը չի գիտակցում, թե ինչ աթոռի է նստած ու ընդհանրապես ինչ պիտի անել և ինչպես պաշտպանել սեփական քաղաքացիներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ