Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Արդյո՞ք Արցախն անվերադարձ կորսված է. Արա Պողոսյան

Արդյո՞ք Արցախն անվերադարձ կորսված է. Արա Պողոսյան
27.08.2022 | 09:59

Ո'չ, իրադարձություններն ինչպիսի ուղղությամբ էլ զարգանան, միշտ կարող ենք, և պետք է քամենք հնարավորություն և օգտագործենք հանուն մեր նպատակների։
Իսկ ի՞նչ անել հիմա։


Փրկել Արցախի մնացած հատվածը, ապահովել դեմոգրաֆիական պատկերի բարելավում` հայկական բնակչության թվի էական աճ ապահովելով։
1926 թվականից Թուրքիայում հայտնի Արարատի ապստամբությունը սկսվեց, որը ճնշվեց 1930 թվականին, ինչի հետևանքով հազարավոր քրդեր սպանվեցին։ Այդ օրերին քուրդ կանայք իրենց զավակների մարմինների առաջ խոստանում էին վրեժ լուծել թուրքերից՝ ամեն զոհված քրդի դիմաց մի քանի զավակ ունենալով։
Մշակել անվտանգային նոր համակարգ, որը նախատեսված կլինի նոր մարտահրավերներին դիմակայելու և ադեկվատ արձագանքելու համար։
Իսկ հնարավո՞ր է դա։


Միանշանակ հնարավոր է, սակայն պայմանով, որ առկա կլինեն հստակ և չափելի ՆՊԱՏԱԿ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ)-ՄԻՋՈՑՆԵՐ:
Իսկ ինչպե՞ս գոյացնել միջոցներ։
Համախմբել ազգային հնարավոր բոլոր միջոցները նպատակի շուրջ, եթե դրանք բավարար չլինեն, գտնել այդ միջոցները արտաքին շահագրգիռ կողմերի մոտ (համոզելով, երբեմն կաշառելով, երբեմն գայթակղելով, երբեմն շահագրգռելով, երբեմն խոստանալով)։

Դիտվել է՝ 9803

Մեկնաբանություններ