Հայոց գողգոթայի ճանապարհին մահացավ հայդուկ Սաքոյի կինը՝ Մարիամը:
Վերջինս աչքի է ընկել 1894 և 1904 թվականների Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ: Ականատեսների
վկայությամբ՝ քաջալերել է հայ կռվող ֆիդայիներին՝ դիպուկ կրակելով, դիրքից դիրք թռչելով, երկար լաչակը օդի մեջ ծածանելով և հեղափոխական երգեր երգելով։ Մարիամի տունը ապահով թաքստոց էր ազատագրական պայքարի մարտիկների համար: Բազմիցս անվախ
հայուհին նրանց պատսպարել, մահից փրկել է, նույնիսկ ուղեցույցի դեր կատարելով՝ նրանց ապահով վայրեր է առաջնորդել:
Նյութի աղբյուր` Էդիկ Մինասյանի «Հայ հերոսուհի կանայք»
Մշակեց Արտիկ ԱՎԱԳՅԱՆԸ