Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Չի ուզում խոսել

Չի ուզում խոսել
26.09.2025 | 10:19

Թրամփը չի ուզում խոսել Ալիևի և Փաշինյանի հետ իր հանդիպման մասին։

ԼՐԱԳՐՈՂ․

- Դուք մի քանի ամիս առաջ հանդիպել եք Ալիևի և Փաշինյանի հետ

ԹՐԱՄՓ․

- Որտե՞ղ։

ԼՐԱԳՐՈՂ․

- Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահ Ալիևի և Փաշինյանի հետ։ Կարո՞ղ եք մանրամասներ հայտնել։

ԹՐԱՄՓ․

- Ոչ, չեմ կարող։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1834618053812882

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ