ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Գործում է միայն «պախանի» կամքը

Գործում է միայն «պախանի» կամքը
18.10.2025 | 13:28

Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ մեթոդներ, ինչ գործիքակազմ է կիրառում Նիկոլ Փաշինյանը: Ես կարծում եմ` նա ուղղակի վերացնում է երկրում գործող «խաղի» բոլոր կանոնները: Այնպես, որ ոչ մի օրենք չաշխատի, օրենքները խեղաթյուրված ու կամայական մեկնաբանվեն: Դրա արդյունքում` դադարեն գործել համակեցության կանոնները: Հասարակությունը սկսի խարխափել անորոշության մեջ:

Մարդը տեսնում է, որ համացանցում ով ասես, ինչ ասես գրում է, բաց տեքստով ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում, բացահայտ ատելության քարոզ են տանում` մարդկանց այս կամ այն խմբի նկատմամբ, ինքը` երկրի վարչապետն իր էջում հերյուրանքներ ու վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս տարբեր անձանց ու ինստիտուտների հասցեին, բայց այդ բյուր դեպքերից ոչ մեկն իրավապահների քննության առարկան չի դառնում, ոչ ոք չի պատժվում, ու մեկ էլ հանկարծ պատժվում է իրավապահ համակարգի հասցեին ընդհանրական մեղադրանքներ հնչեցրած, ապօրինություններից վրդովված փաստաբանը... Մարդկանց ոտքի տակից հողը սկսում է փախչել, սկսում են ենթադրել, որ իրենցից յուրաքանչյուրին կարող են վաղը կալանավորել:

Կարծում եմ, հենց սա է Նիկոլ Փաշինյանի նպատակը` որ յուրաքանչյուր անձ ենթադրի` հաջորդն ինքն է լինելու եւ ասֆալտին ու բերդում չհայտնվելու համար` «սսկվի»:

Հենց սա է կոչվում «չկան խաղի կանոններ». չեն գործում ոչ օրենքները, ոչ էթիկայի ու տարրական բարոյականության նորմերը, ոչ քննիչ-դատախազ ու դատարան կա երկրում, գործում է միայն «պախանի» կամքը, ով դրսերում կուլ է տալիս գերտերությունների ղեկավարների ծաղրուծանակը, իր ինքնասիրությանն ուղղված ծանր հարվածներ է ստանում, ապա վերադառնալով հայրենի երկիր` սկսում է ինքնահաստատվել իր երկրի ժողովրդի վրա, որն առանց այն էլ պարտությունից, կորուստներից դեռ ուշքի չի եկել, հոգեկան անդորրը չի վերագտել, որն ամենօրյա հոգեբանական տեռորի է ենթարկվում ալիեւների ու փաշազադեների կողմից: Եւ այս ամենին գումարած նաեւ անպաշտպան է մնացել իր իշխանությունների ձեւավորած իրավական բեսպրեդելի առաջ` «խաղի կանոններ» չունեցող մեր երկրում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 231

Մեկնաբանություններ