«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 3

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 3
17.04.2025 | 12:22

Սկիզբը՝ այստեղ

Փաստեր, փաստեր, փաստեր

Հոդվածաշարի նախորդած մասում արդեն իսկ բացատրեցինք, հիմնավորեցինք, որ այն, ինչ աշխարհի տարբեր վայրերում ու ժամանակներում տեսել են քաղաքացիական անձինք ու զինվորականները երկնքում որպես ՉԹՕ- ներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ- ներ) չեն, կան դրանցից և այլ թռչող սարքերից անվիճելի տարբերակիչ հատկանիշներ:

Պայծառ լուսարձակող օբյեկտ լինելը կամ ճառագայթ (ճառագայթներ) արձակելը տարբերակիչ հատկանիշներից ընդամենը մեկն է, ՉԹՕ- ն կարող է հայտնվել նաև ոչ որպես լուսարձակող կամ ճառագայթ (ճառագայթներ) արձակող օբյեկտ, բայց մարդկությանը հայտնի բոլոր թռչող սարքերից՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ- ներ, հրթիռներ, արբանյակներ, օդապարիկներ, դիրիժաբլներ և այլն, տարբերվել իր չափերով, ձևով, արագությամբ, թռիչքի բարձրությամբ, շարժման հետագծով, արագացմամբ, այնպիսի կտրուկ մանևրներ կատարելով, որոնք վերոնշյալ սարքերից որևէ մեկը չի կարող կատարել, ինչպես նաև աշխարհի ռազմական ամենահզոր ռադարների համար բացարձակապես անտեսանելի լինելով:

10 մարտի, 2025թ. ռուսաստանցիներինտեղափոխողինքնաթիռիօդաչուներըերկնքումՉԹՕենտեսել

Մոսկվա թռչող ինքնաթիռի օդաչուները, Lenta.ru- իփոխանցմամբ , ՉԹՕ են տեսել թռիչքի ժամանակ: Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուները ՌԴ մայրաքաղաքից 45 կմ հյուսիս-արևելք հեռավորության վրա երկնքում դիտարկել են անհայտ թռչող օբյեկտ (ՉԹՕ). այս մասին գրել է «Aviaincident» Տելեգրամ- ալիքը, նշելով, որ այնտեղ, որտեղ հայտնաբերվել է ՉԹՕ- ն, օդային տարածքի օգտտագործման թույլտվություն չի եղել, ավելին՝ ՀՕՊ մարմինները չեն նկատել տվյալ օբյեկտի ռադարային նշանը, այսինքն՝ ՉԹՕ- ն:

Չնախատեսված իրավիճակը տեղի է ունեցել Օրենբուրգից Մոսկվա թռչող «Airbus A320»- ի հետ երկուշաբթի, մարտի 10-ին։ Թռիչքի ժամանակ անձնակազմը զեկուցել է ինքնաթիռի թռիչքի բարձրությունից ներքև կարմիր գույնի գնդի դիտարկման մասին։

Ռուսաստան, 10 ապրիլի, 2025թ. Մոսկվաթռչողինքնաթիռիօդաչուներըերկնքումտարօրինակսպիտակգունդենտեսել

Իժևսկից Մոսկվա թռչող ինքնաթիռի օդաչուները երկնքում սպիտակ գույնի տարօրինակ գունդ են նկատել։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10- ի առավոտյան։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 11- ին, հայտնել են սոցցանցերը։

«Վլադիմիր քաղաքից 61 կմ հարավ- արևելք SDM6886 ф300 չվերթի անձնակազմը զեկուցել է թռիչքի ընթացքում ձախ կողմում գտնվող սպիտակ գունդ- զոնդի դիտարկման մասին՝ թռիչքի ուղեգծից ձախ և թռիչքի բարձրությունից 20 կիլոմետր բարձր: ՀՕՊ մարմիններն իրազեկված են։ <…> Չվերթ Իժևսկ — Մոսկվա»,- Рambler.ru- իփոխանցմամբ , գրել է «Aviaincident» Տելեգրամ- ալիքը։

Ավելի վաղ, մարտի 15-ին, բելառուսական «Belavia» ավիաընկերության «Embraer E-Jet» ինքնաթիռի անձնակազմը, «Вечерняя Москва» թերթիտեղեկացմամբ , մոսկովյան երկնքում իրենց թռիչքից ներքև նկատել էր կարմիր գունդ- զոնդ։ Ինքնաթիռը, որը թռել էր Մինսկից, այդ պահին գտնվել է 2300 մետր բարձրության վրա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9073

Մեկնաբանություններ