Այսօր տարիքով մարդ մոտեցավ ինձ, ասաց՝ տղա ջան, տարիքս առած եմ արդեն, երևի վերջին ընտրույթյունս կլինի, ի՞նչ խորհուրդ կտաս, ո՞ւմ ընտրենք, որ երկիրը երկիր մնա:
Խոսեցինք, վերջում ասաց՝ դե, ես իմ կյանքը ապրել եմ, տեսել եմ, վայելել եմ, ուղղակի չեմ ուզում իմ սխալի պատճառով դուք ու ձեր երեխեքը փորձանքի մեջ ընկնեք:
Ճիշտն ասած, ապշած մնացի իր խոսքերից. այնքան ճիշտ ու իմաստուն էին, որ, բացի քաջ առողջություն ասելուց, այլ բան չհասցրեցի մաղթել:
Տիգրան Քոչարյան