Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
31.05.2012 | 03:37

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին և ԱԽ անդամ երկրներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի համար եռակի տոն է։ Այդ օրը Արցախի ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության և ազատության տոնը՝ երկրորդ աշխարհամարտի ավարտի կապակցությամբ:
Մայիսի 9-ը խորհրդանշում է միաժամանակ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, Արցախի ժողովրդի՝ սեփական պատիվը, անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելու կամքը։ Այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր տարվա այդ օրը Արցախի ժողովուրդը կոչ է անում դասեր քաղել անցյալից և հավատարիմ մնալ խաղաղ համակեցության սկզբունքներին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ամբողջ աշխարհում։
Զավեշտալի է հաղթանակի օրվան նվիրված ռազմական շքերթի նկատմամբ Ադրբեջանի անհանգստությունն ու բողոքը. մի երկրի, որը ԼՂՀ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրականացմանը պատասխանեց Ղարաբաղի հարակից տարածքներում և բուն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությամբ, սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա՝ հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի, հազարավոր վարձկան-գրոհայինների ներգրավմամբ։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առ այսօր օկուպացիայի տակ են գտնվում ԼՂՀ առանձին տարածքներ, իսկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրեթե ամեն օր կազմակերպվում են սադրանքներ և դիվերսիոն գործողություններ։
Զուգահեռաբար պաշտոնական Բաքուն մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ԼՂՀ ժողովրդի նկատմամբ անմիջական սպառնալիքներով, կարծես թե «մոռանալով» 1994թ. կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որի տակ դրված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները:
Միայն վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանը քսանապատկել է իր ռազմական ծախսերը՝ խախտելով սպառազինությունների՝ միջազգայնորեն ստանձնած բոլոր թույլատրելի առաստաղները։ Այսպիսով, տարածաշրջանի ռազմականացման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները, որոնց քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։
Անընդունելի համարելով Ադրբեջանի ծայրահեղ ռասիստական քարոզչությունը և պատերազմի բացահայտ սպառնալիքները՝ Արցախի ժողովուրդը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետության ամրապնդման գործընթացը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ զինված հակամարտության վերածելու և այդ քաղաքականության շարունակությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը համարժեք արձագանք տալ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակներին և սկզբունքներին հակասող Ադրբեջանի վարքագծին՝ կանխելու համար տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հնարավոր ադրբեջանական նոր արկածախնդրությունը»:

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ