Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Հովանավորչությունը սպորտում պետք է արմատախիլ արվի»

«Հովանավորչությունը սպորտում պետք է արմատախիլ արվի»
14.09.2012 | 11:23

Հայկական սպորտում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար մեծ ներդրումներ, հստակ ծրագրեր ու նորագույն մեթոդներ են անհրաժեշտ։ Այդ խնդիրների վերաբերյալ զրուցում ենք ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, սպորտի վարպետ, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, ազգային կարգի մրցավար ԳՐԻԳՈՐԻ ԱՄԲԱՐՅԱՆԻ հետ։
Մարզչական աշխատանքի մասին խոսելիս Գ. Ամբարյանը նշում է, որ շատ մասնագետներ, ավարտելով ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ֆինանսական խնդիրներից ելնելով՝ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ և նախընտրում են այլ բնագավառներ։ Այսօր մեծ խնդիրներ ունենք գործող մարզիչների մասնագիտական կատարելագործման ուղղությամբ։ «Անհրաժեշտ է, որ մարզիչները պարբերաբար մասնակցեն վերապատրաստման, որակավորման դասընթացների։ Թեև օլիմպիական կոմիտեն վերջին տարիներին մարզիչներին ներգրավում է նման ծրագրերում, սակայն այդ գործընթացն է՛լ ավելի արդյունավետ պետք է իրականացվի։ Մարզիչները պետք է գործուղվեն բարձրակարգ ակումբներ, ներկա լինեն նրանց ուսումնամարզական հավաքներին՝ այդ ակումբների գործելաոճն ուսումնասիրելու համար։ Բնականաբար, այդ ամենը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված, ինչը մարզիչն ինքնուրույն լուծել չի կարող։ Մարզիչները պետք է մասնակցեն նաև միջազգային մրցաշարերի՝ փորձ ձեռք բերելու նպատակով։ Միայն հայաստանյան մրցաշարերին մասնակցելը չի նպաստում մասնագիտական աճին։ Այստեղ անգիր գիտեն բոլոր թիմերին, խաղացողներին, մարզիչների մարտավարությունը, և անընդհատ նույն դաշտում շփումները հանգեցնում են լճացման։ Ժամանակակից սպորտն այսօր հսկայական արագությամբ է զարգանում։ Կիրառվում են տեխնիկական նորագույն միջոցներ, նոր մեթոդներ, մինչդեռ մեզ մոտ մեծ մասն աշխատում է խորհրդային ձևերով»,- ասում է Գրիգորի Ամբարյանը։
Այսօր շատ կարևոր է նաև մարզիկների հոգեբանական պատրաստվածությունը։ Շատ հաճախ ֆիզիկապես հզոր սպորտսմենը պարտվում է հոգեբանորեն հաղթանակին պատրաստ չլինելու պատճառով։ Գ. Ամբարյանը նշում է, որ հայաստանյան սպորտում հոգեբանի ինստիտուտը ընդունված չէ։ Մեզ մոտ հոգեբանի դեր հիմնականում ստանձնում են մարզիչները։ «Իհարկե, մարզիչը նաև հոգեբան պետք է լինի, սակայն կան խիստ մասնագիտական մոտեցումներ, որոնք մարզիչը ցուցաբերել չի կարող։ Դրա համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ։ Բոլոր մարզիկները, թիմերը պարտադիր պետք է ունենան իրենց հոգեբանը»,- համոզված է Գ. Ամբարյանը։
Շատ է խոսվում մարզական ոլորտում ոչ առողջ մոտեցումների մասին։ Հաճախ միջազգային մրցաշարերի են ուղարկվում ոչ թե արժանի մարզիկները, այլ նրանք, ովքեր, մեղմ ասած, թիկունք ունեն և վայելում են ոմանց հովանավորությունը։ Մեր զրուցակիցը չի ժխտում, որ նման դեպքեր Հայաստանում հաճախ են լինում, ինչը հիմնովին պետք է արմատախիլ արվի. «Վերջին տարիներին այդ արատավոր պրակտիկան, իհարկե, նվազել է, սակայն այն դեռ շարունակում է մեր սպորտում տեղ գրավել։ Այդ ամենին դիմագրավելու համար լուրջ ծրագրեր են պետք և՛ պետական մարմինների, և՛ ՀԱՕԿ-ի կողմից»։
Անդրադառնալով մարզական բժիշկների խնդրին՝ Գ. Ամբարյանը նշում է, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում գործում է հատուկ բաժին, որտեղ պատրաստվում են մարզական բժիշկներ և մերսողներ, սակայն ավարտելուց հետո շատ քչերն են աշխատում սպորտային ոլորտում՝ դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով։ Խաղերից, պարապմունքներից հետո պարտադիր են մերսումները, վերականգնողական աշխատանքները։ Միջազգային մրցաշարերին մասնակցելիս, երկիրը ներկայացնելիս թիմերի հետ մարզական բժիշկներ, իհարկե, գնում են, բայց բժիշկը մշտապես պետք է հետևի մարզիկներին, ներկա լինի նրանց մարզումներին, խորհուրդներ տա մարզչին։ Այս պրակտիկան, թերևս, կիրառվում է ֆուտբոլում ու ևս մեկ-երկու սպորտաձևերում, մինչդեռ այն պետք է համատարած բնույթ կրի։
Հայաստանում սպորտի զարգացման առաջին նախադրյալը, ըստ Գ. Ամբարյանի, ընտանիքներում երեխաներին սպորտի նկատմամբ սեր ներարկելն է։ «Ժամանակին երեխաները բակերում տարբեր սպորտային խաղեր էին խաղում, այսօր նրանց զբաղմունքը բջջային հեռախոսներն ու համակարգիչներն են։ Մեր բակի երեխաներին եմ նայում, մեծ մասը գեր է, ունի ողնաշարի թեքումներ, սկոլիոզ, և դա ծնողների մեղքն է։ Շատ անգամ երեխաներին որևէ մարզաձևի են տալիս՝ ուղղակի նիհարեցնելու համար»,- ասում է Գ. Ամբարյանը՝ ավելացնելով, որ հայրենական սպորտը զարգացնելու համար պետք է նաև զարկ տրվի մանկապատանեկան սպորտին։ Բնականաբար, արդյունքը 1-2 տարի անց շոշափելի չի լինի, բայց մանկապատանեկան սպորտի ոլորտում լրջագույն ներդրումներ անելու պարագայում մոտ ապագայում կկարողանանք մեծ նվաճումների ականատեսը լինել։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/1352197527">Սոցցանցային գրառումներ
Տիեզերական արդարություն
Տիեզերական արդարություն

Բաժնի բոլոր նորությունները »

Հրապարակախոսություն

Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)
Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը