Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթով կմեկնարկի Միրզոյան-ֆեստը

Երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի ելույթով կմեկնարկի Միրզոյան-ֆեստը
13.12.2015 | 20:00

Հունվարի 15-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Նշենք, որ ամեն տարի այն նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հիշատակին։ Կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է հանրահռչակել հայ ստեղծագործողների արվեստը։ Միրզոյան-ֆեստը կմենկարկի Երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթով։ Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Խաչատուր Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար (պրեմիերա, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, Հայաստան/Գերմանիա)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ