Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչքանո՞վ է արդարացված ու հեռանկարային մեր եվրոպասիրությունը

Ինչքանո՞վ է արդարացված ու հեռանկարային մեր եվրոպասիրությունը
19.01.2016 | 01:53

Մուսուլմանական տգետ ու ագրեսիվ հորդաների ներխուժումը Եվրոպա կրկին հրատապ դարձրեց մայր ցամաքի մուսուլմանացման խնդիրը: Ապշեցնում է մուլտիկուլտուրալիզմով, ոչխարային հանդուրժողականությամբ և զանազան այլասերումներով ախտահարված եվրոպական հասարակության կատարյալ թուլամորթությունը որևէ ձևով հակազդելու այդ կործանարար երևույթին: Բանը հասել է այնտեղ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ամանորի ուղերձը զուգահեռաբար թարգմանվում էր… արաբերեն:
Եվ ի՜նչ խորամանկությամբ ու նենգությամբ են եվրոպական շատ «արժեքների» անբացատրելի թողտվությունից օգտվում մուսուլման եղբայրները:
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակված մի հոդված՝ նվիրված Եվրոպայում արդեն բուն դրած մուսուլմանների կեցվածքին: Ի՜նչ աստիճանի են քաղաքակրթական դեգրադացիայի հասել երբեմնի լայն առումով մշակութային առաջադեմ եվրոպական ժողովուրդները: Պատկերացնում ենք այն զգացումները, որ կապրեն հայ մայրերն ու հայրերը, ծանոթանալով այս նյութին:

ՍԵՔՍ-ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ 1400 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱ, ՆՐԱՆՑ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՎ «ԱՆՀԱՎԱՏՆԵՐԻ» ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ


Բրիտանիայում դատավարություն է սկսվել ընդդեմ մի խումբ պակիստանցիների, ովքեր Ռոթերհեմ քաղաքում 13 տարի անընդմեջ բռնաբարել են անչափահաս աղջիկների:

ՆՐԱ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԵՆ ԼՑՐԵԼ


Հարավային Յորքշիրի դքսության գլխավոր քաղաք Շեֆիլդի թագավորական դատարանի դահլիճը լեփ-լեցուն է: Շատ կանայք, լսելով տուժածների ցուցմունքները, լալիս են…
-Նրանք ինձ ծեծում ու բռնաբարում էին ամեն օր: Երկու անգամ կողս ջարդեցին, ուղեղի ցնցում ստացա,- հուսալքված պատմում է Ռոթերհեմի բնակչուհիներից մեկը, որն արդեն սպիտակահեր է, թեև նոր է բոլորել քսան տարին:
Իսկ երբ հանդիպել էր Արշիդ Հուսեյնին, տասը տարեկան էր: Այն ժամանակ նա աղջնակին շոկոլադ տվեց, հաջորդ անգամ՝ տասը կոնֆետ և առաջարկեց զբոսնել: Աղջիկ երեխան ուրախանում էր, որ կողքին մեծահոգի ավագ ընկեր է հայտնվել: Սակայն մի անգամ պակիստանցին նրան իր տուն տարավ, ծեծեց ու բռնաբարեց: Ի՜նչ ասես չէր անում սադիստը դրանից հետո: Մի անգամ ձմռանը ուշ ժամի նրան անտառ տարավ, կապեց ծառին և նրա մարմնի վրա սիգարետներ էր հանգցնում, միաժամանակ պահանջելով, որ նա մանկական ուրախ երգեր երգի:
-Մի ուրիշ անգամ նա գլխիս պարկ հագցրեց ու գցեց մեքենայի բեռնախցիկը,- վերհիշում է տուժածը։- Հետո տարավ կեղտոտ մի սենյակ, որտեղ հինգ թե վեց տղամարդ կար: Հանեցին շորերս, գետնին տապալեցին և դեմքս ծածկեցին կեղտոտ մի փալասով: Ոտքերիս բենզին լցրին, և ես համոզված էի, որ ինձ կվառեն: Տղամարդիկ խնդում ու վիրավորում էին ինձ և բռնաբարում ողջ գիշերը:- Ավելի ուշ աղջիկն իմացավ, որ իրեն տանջահար են արել Արշիդի պարտքատերերը: Այդպես է նա մարել իր պարտքերը:

ՍՊԻՏԱԿ ԱՂԲ


Հուսեյն եղբայրները (Արշիդը քառասուն տարեկան է, Բաշարատը՝ մեկ տարով փոքր) մեղադրյալի աթոռին նստած քմծիծաղ են տալիս, ներկաների նկատմամբ արհամարհանքով կատակում իրար հետ: Նույնիսկ դատարանում նրանք չեն էլ թաքցնում, որ այդ երեխաները նրանց համար «սպիտակ աղբ» են եղել: Նաև մյուս հինգ մեղադրյալների համար, որոնց մեջ են Հուսեյնների քեռիները և մյուս երկու եղբայրները:
Աղջիկներից մեկին շուրջ երկու ամիս պահել են նկուղում և ամեն օր ստիպել սեքսով զբաղվել երեք պակիստանցիների հետ: ՈՒրիշ մի աղջիկ իրեն բռնաբարողների մեջ ճանաչել է մունիցիպալ խորհրդի անդամին: Հատկապես մեծ պահանջարկ են ունեցել բարեկազմ ու շիկահեր դեռահասները, հայտարարեց դատավոր Սառա Ռայթը:
Աղջիկներին սպառնացել են՝ եթե պատմես, կսպանենք քեզ, կամ եղբորդ, կամ մայրիկիդ, կամ կրակի կմատնենք ձեր տունը:
Հուսեյն եղբայրները և հանցախմբի մյուս մասնակիցները անընդհատ կրկնում էին, որ սպիտակամաշկ կանանց պետք է «վարժեցնել»: Ի դեպ, նրանք երբեք չեն լլկել ոչ մի պակիստանցի կնոջ, դե, նրանց հարազատներն իրենց անհապաղ այլ աշխարհ կուղարկեն, իսկ «անհավատի» նկատմամբ ամեն ինչ կարելի է թույլ տալ: Իրենց փոքր ջիհադն են իրականացրել, այն էլ՝ միանգամայն անպատիժ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԱՆԿԱՏՈՒԹՅԱՆ ԽԵՂԴՕՂԱԿՆԵՐԸ


Իսկ ո՞ւր էին ոստիկանությունը, խնամակալության մարմինները, ընտանիքը: Մեղադրյալների մեջ է կոնստեբլ Քենեթ Դոսը: Զոհերից մեկը նրան է դիմել օգնության խնդրանքով: Ահա վերջինիս պատմածը դատարանում:
-Նա սկսեց այցելել ինձ ու ընկերուհիներիս և ստիպում էր մեզ անկողին մտնել իր հետ: Բացի այդ, նա մեր միջոցով թմրանյութեր էր ուղարկում Արշիդին: Եվ սպառնում էր՝ ձեն հանեցիք, բանտում կհայտնվեք: Պարզ է, ի՜նչ օգնություն կարելի էր սպասել օրենքի այդ «պահապանից»: Իսկ նրա գործընկերները…
-Ես բոլորովին չէի հավատում Քենեթ Դոսին և գնացի ոստիկանական տեղամաս,- շարունակում է աղջնակը,- դիմում թողեցի այնտեղ: Երբ մի քանի օր հետո եկա այնտեղ, ինձ ասացին, որ դիմումը կորցրել են, իսկ հետո խորհուրդ տվեցին մոռանալ այդ ամենը:- Այդուհանդերձ, աղջիկն ամեն ինչ պատմել է մորը: Անարդյունք: Ինտերնետն էլ չի օգնել: Դիմել է մի ուրիշ ոստիկանի, սա խոստացել է, որ կզանգի, բայց քար լռություն:
Դատարանում պարզվեց, որ ոստիկանությունը անտեսել է բռնաբարվածների ու նրանց ծնողների 53 դիմում, ինչպես նաև իրավապահ կազմակերպությունների երեք զեկույց: Ներկայումս բրիտանացիները սարսափ են ապրում՝ ինչպե՜ս կարող է իրենց դեմոկրատական բարեկիրթ երկրում նման բան տեղի ունենալ: Մինչդեռ անկախ հանձնաժողովի զեկույցը ամեն ինչ իր տեղն է դնում. «Հանցագործությունը կատարել են երիտասարդ պակիստանցիները, և իշխանությունները չեն ցանկացել նրանց հետ գործ ունենալ հանդուրժողականության նկատառումով: Ոստիկանությունը մանկապղծության գործեր չի հարուցել, երկյուղ ունենալով, թե դա կարող է սպառնալ հասարակական անդորրին, քանզի կարող է գրավել ծայրահեղական մուսուլմանական խմբերի ուշադրությունը: Բացի այդ, տեղական իշխանությունները չեն ուզել կորցնել մուսուլման ընտրողներին»:

ԱՌՋԵՎՈՒՄ «ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է»


Միացյալ Թագավորությունում հսկայական ուշադրությամբ են հետևում այդ դատավարությանը, թերթերն ամեն օր ընդարձակ հաշվետվություններ են տալիս այդ մասին: Ի հայտ են գալիս այդ եղկելի իրադարձությունների նորանոր դաժան մանրամասնություններ: Պարզվում է՝ երեխաներին փորձել են ներգրավել ջիհադի մեջ: Թմրանյութեր ներարկելով, նրանց սովորեցրել են ինչպես վարվել զենքի հետ, այդ թվում նաև՝ հրազենի: Գլուխներն են մտցրել, որ «անհավատները» թշնամիներ են՝ արժանի անողոք հաշվեհարդարի: Սպիտակամաշկ աղջիկները դա կարող են անել, ո՜վ նրանց կկասկածի: Առավել ևս, որ Հուսեյն եղբայրներն իրենք շուտով կգրավեն ողջ երկիրը:
-Ես համոզված էի, որ նրանք արդեն տիրել են Ռոթերհեմին,- դատարանում հայտարարեց տուժածներից մեկը:
Կառավարությունը ստիպված էր ինչ-որ քայլեր ձեռնարկել վրդովված քաղաքացիների ճնշման ներքո: Պաշտոնանկ են արվել Հարավային Յորքշիրի կարգուկանոնի պահապանների պետը և Ռոթերհեմի քաղաքային խորհրդի ղեկավարը: Ճիշտ է, «Դեյլի թելեգրաֆ» թերթը դրանք համարում է աննշան միջոցներ և տագնապ է հնչեցնում. «Մնացյալ Եվրոպայի հետ միասին մենք չե՞նք վերածվում խալիֆայության»: Որոշ այլ բրիտանական թերթեր այն քաղաքը, որտեղ տեղի են ունեցել մանկապիղծ սանձարձակություններ, անվանել են «Ռոթերհեմստան», թեև նրա 150 հազար բնակիչների մեջ մուսուլմանները կազմում են ընդամենը 10 տոկոսը: Եվ բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի այն վայրերում, որտեղ բնիկ անգլիացիները փոքրամասնություն են կազմում:
Ելնելով հասարակական կարծիքի հարցումների արդյունքներից, երկրին սպառնացող գլխավոր վտանգը նրա բնակիչները տեսնում են իսլամական ծայրահեղականության մեջ: Ընդ որում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և Եվրոպան հեղեղող փախստականների հոսքերի բերումով այդ սպառնալիքը ավելի ու ավելի իրական ու սարսափելի է դառնում: Ահա և բազում լոնդոնցիներ հատկապես տոնական օրերին աշխատում են «աչքի չընկնել», քիչ երևալ մարդաշատ վայրերում: Թե չէ հանկարծ կկրակեն քեզ վրա կամ նույնիսկ կպայթեցնեն: Կամ էլ, որ հիմա հազվադեպ չէ, կհարձակվեն դանակով:
Մինչդեռ Ալբիոնը ալեկոծած սեքս-ջիհադիստների դատավարությունը շարունակվում է: Եվ հայտնի չէ, թե անհասկանալի անհանդուրժողականության էլ ինչ հրեշավոր հետևանքների մասին մենք կիմանանք:


Հրապարակման պատրաստեց
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ