Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հո­գե­մաշ մր­ցակ­ցու­թ­յու­նը սկս­ված է նո­րո­վի

Հո­գե­մաշ մր­ցակ­ցու­թ­յու­նը սկս­ված է նո­րո­վի
26.06.2020 | 01:50

Երկ­րի չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րը՝ հա­վա­սար դիր­քե­րից, սկս­ված է։ Խոս­քը վե­րա­բե­րում է բնա­կա­նա­բար լա լի­գա­յին, ո­րով­հետև եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քի մեջ գտն­վող ա­ռաջ­նու­թյուն­նե­րից ա­մեն ինչ հս­տակ է բուն­դես­լի­գա­յում՝ «Բա­վա­րիան» չեմ­պիո­նու­թյու­նը վա­ղօ­րոք է նվա­ճել, հար­ցեր չկան պրե­միեր լի­գա­յում` «Լի­վեր­պուլն» ըն­դա­մե­նը սպա­սում է խնդ­րի փաս­տա­կան կող­մի հաս­տատ­մա­նը, ո­րը, ի դեպ, կա­րող էր հենց ե­րեկ ուշ ե­րե­կո­յան էլ լի­նել, ե­թե «Ման­չեստր Սի­թին» միա­վոր­ներ կորց­ներ։ Ո­րո­շա­կի լար­վա­ծու­թյուն էր նկատ­վում սկու­դե­տեում, սա­կայն այս պա­հի դրու­թյամբ վեր­ջին տու­րը կար­ծես թե հա­նում է հար­ցա­կան­նե­րը, թե­պետ ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին բա­վա­կան ժա­մա­նակ կա, ու հնա­րա­վոր է ցան­կա­ցած զար­գա­ցում։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Նա­խորդ՝ 30-րդ տու­րի ար­դյունք­նե­րով, ար­դեն հա­վա­սար միա­վոր­նե­րի պայ­ման­նե­րում, երկ­րի չեմ­պիո­նու­թյան հա­մար սկս­ված «Ռեալ»-«Բար­սե­լոն» հո­գե­մաշ դի­մա­կա­յու­թյու­նը ամ­բող­ջո­վին մտել է «տա­րեր­քի» մեջ, ստա­ցել միս ու ա­րյուն։ «Բար­սե­լո­նը» տնա­յին դի­մա­կա­յու­թյու­նում ա­ռա­վե­լու­թյան հա­սավ «Աթ­լե­տի­կի» նկատ­մամբ։ Խա­ղի միակ գո­լի հե­ղի­նա­կը Ի­վան Ռա­կի­տիչն է։ Հաղ­թա­նա­կի կարևո­րու­թյու­նը չթե­րագ­նա­հա­տե­լով, այ­դու­հան­դերձ այն հա­մա­րենք փոք­րիկ նվեր այդ օ­րը 33-ա­մյա­կը տո­նող Մե­սիին՝ հա­ճույ­քով ևս մեկ ան­գամ հի­շե­լով նրա բա­զում կո­չում­ներն ու նվա­ճում­նե­րը։
Եվ այս­պես՝ ար­գեն­տի­նա­կան հրաշ­քը, ով հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի ա­մե­նա­մեծ ա­դա­մանդն է, վեց ան­գամ ճա­նաչ­վել է աշ­խար­հի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019), նույն­քան ան­գամ նվա­ճել France Football-ի վար­կա­ծով տար­վա լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տի կո­չու­մը՝ վե­րը հի­շա­տակ­ված նույն թվա­կան­նե­րին տի­րա­նա­լով «Ոս­կե գն­դա­կին» (եր­կու ցու­ցա­նի­շով էլ ռե­կոր­դա­կիր է), «Բար­սե­լո­նի» հետ 10 ան­գամ հաղ­թել է լա լի­գա­յում, նույ­նը չորս ան­գամ ա­րել է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում։ Իս­պա­նիա­յի գա­վա­թի 6-ա­կի, Իս­պա­նիա­յի սու­պեր­գա­վա­թի 8-ա­կի, ՈՒԵ­ՖԱ-ի սու­պեր­գա­վա­թի ե­ռա­կի տիտ­ղո­սա­կիր է, ե­րեք ան­գամ հաղ­թել է աշ­խար­հի ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րում։ Մենք էլ մեր հեր­թին ա­սենք՝ ծնունդդ շնոր­հա­վոր, Լեո, որ­քան կա­րող ես եր­կար եր­ջան­կաց­րու այս հրաշք խա­ղի մի­լիար­դա­վոր եր­կր­պա­գու­նե­րիս, ու անց­նենք տու­րի շա­րու­նա­կու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լուն։
Իր հեր­թին ե­րեք միա­վոր, նույն­պես հյու­րըն­կա­լե­լիս, վաս­տա­կեց «Ռեա­լը»՝ եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ գե­րա­զան­ցե­լով «Մա­լյոր­կա­յին» ու «Բար­սե­լո­նի» պես միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 68-ի։ Այս­տեղ թերևս հարկ հա­մա­րենք նկա­տել, որ վեր­ջերս ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հում ոչ պա­կաս ին­տեն­սի­վու­թյամբ շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց, թե իբր ա­ռա­ջա­տա­րու­թյան հա­մար «ար­քա­յա­կա­նը» պար­տա­կան է մր­ցա­վար­նե­րին։ «Բար­սե­լո­նի» պաշտ­պան Ժե­րար Պի­կեի «թեթև» ձեռ­քով շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված այս կար­ծի­քին անդ­րա­դար­ձել է «Ռեա­լի» պաշտ­պան Սեր­խիո Ռա­մո­սը, միա­ժա­մա­նակ մեկ­նա­բա­նե­լով «Մա­լյոր­կա­յի» հետ խա­ղում խփած իր գո­լը. «Նոր­մալ է, որ մեր շուրջն այս­քան աղ­մուկ կա: Այն հայ­տն­վում է, քա­նի որ մենք ա­ռա­ջա­տարն ենք: Մինչ այս ոչ ոք այս­քան չէր խո­սում: Չեմ կար­ծում, որ մր­ցա­վար­ներն այս կամ այն թի­մի օգ­տին ո­րո­շում­ներ են կա­յաց­նում: Թվում է՝ «Ռեա­լը» պետք է շնոր­հա­կա­լու­թյու՞ն հայտ­նի մր­ցա­վար­նե­րին, թող մար­դիկ քիչ հո­րի­նեն: Իմ գո­լե­րը կա­յու­նու­թյան և այս բո­լոր տա­րի­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի պարգևատ­րումն են: Ես գոհ եմ»։
Ի դեպ «ար­քա­յա­կա­նի» հետ այս խա­ղը պատ­մա­կան է դար­ձել «Մա­լյոր­կա­յի» ֆուտ­բո­լիստ Լու­կա Ռո­մե­րո­յի հա­մար։ Նա փո­խա­րին­ման է ե­լել հան­դիպ­ման 83-րդ րո­պեին՝ այդ պա­հի դրու­թյամբ լի­նե­լով ըն­դա­մե­նը 15 տա­րե­կան, 219 օ­րա­կան՝ գե­րա­զան­ցե­լով «Սել­տա­յի» ֆուտ­բո­լիստ Սան­սո­նին պատ­կա­նող ռե­կոր­դը՝ գրանց­ված հե­ռա­վոր 1939 թվա­կա­նին։
«Բար­սե­լո­նի» ու «Ռեա­լի» պես ե­րեք միա­վոր է վաս­տա­կել նաև «Լևան­տեին» հյուր գնա­ցած «Աթ­լե­տի­կոն»՝ 55 միա­վո­րով տեղ ա­պա­հո­վե­լով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Հան­դիպ­ման միակ գո­լի հե­ղի­նա­կը Գոն­սա­լեսն է, ո­րը սե­փա­կան թի­մի դար­պա­սը խո­ցե­լու դժ­բախ­տու­թյունն է ու­նե­ցել։
Ի տար­բե­րու­թյուն մադ­րիդ­ցի­նե­րի, ար­տագ­նա հան­դի­պու­մը սպաս­ված ար­դյուն­քը չա­պա­հո­վեց ան­դա­լուզ­ցի­նե­րին՝ ստի­պե­լով «Վի­լիա­ռեա­լի» հետ պայ­քա­րում գո­հա­նալ մեկ միա­վո­րով՝ 2։2։ Նկա­տենք, որ պար­տու­թյու­նից խու­սա­փո­ղը «Սևի­լիան» է ե­ղել. այն 53 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Իր հեր­թին այս ոչ-ո­քին «Վի­լիա­ռեա­լին» հնա­րա­վո­րու­թյուն չտ­վեց շր­ջան­ցե­լու «Խե­տա­ֆեին», որն ար­տագ­նա­յում միա­վոր է կի­սել «Վա­լիա­դո­լի­դի» հետ՝ 1։1։ 49 և 48 միա­վոր­նե­րով «Խե­տա­ֆեն» ու «Վի­լիա­ռեա­լը» հին­գե­րորդ ու վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են, պայ­քա­րում են Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին փուլ դուրս գա­լու հա­մար։
Յո­թե­րորդ տե­ղում 47 միա­վոր ու­նե­ցող «Ռեալ Սո­սիե­դադն» է։
Նկա­տենք, որ ա­ռա­ջին յոթ­նյակ ներ­խու­ժե­լու փայ­լուն հնա­րա­վո­րու­թյուն ու­նի «Վա­լեն­սիան»՝ ընդ­հուպ հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան դուրս գա­լու հե­ռան­կա­րով, սա­կայն դրա հա­մար անհ­րա­ժեշտ էր հաղ­թա­նա­կով ա­վար­տել «Էյ­բա­րի» հետ ե­րեկ ե­րե­կո­յան ու­նե­նա­լիք ար­տագ­նա հան­դի­պու­մը։

ԱՆԳ­ԼԻԱ
«Լի­վեր­պուլ»-«Կրիս­տալ Պա­լաս» մր­ցակ­ցու­թյու­նում Յուր­գեն Կլո­պի սա­ներն ա­վե­լի շատ զբաղ­ված ե­ղան վե­րա­կան­գն­վող դի­պու­կու­թյան հղկ­ման հար­ցե­րով, ու թի­մի եր­կր­պա­գու­նե­րը պի­տի որ գոհ մնա­ցած լի­նեն խա­ղի թե հաշ­վից, թե ո­րա­կից։ Հա­մե­նայն դեպս մր­ցակ­ցին չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ հաղ­թե­լը քիչ բան չէ, մա­նա­վանդ ե­թե չենք մո­ռա­նում, որ Անգ­լիա­յում ցան­կա­ցած թիմ կա­րող է «կրա­կել» ու հաշ­վի չառ­նել դի­մա­ցի­նի գրանդ ա­կումբ լի­նե­լը։
«Լի­վեր­պու­լի» կա­պակ­ցու­թյամբ չա­սենք, հա՞, թե ևս մեկ քայ­լով մո­տե­ցավ չեմ­պիո­նու­թյա­նը, ո­րով­հետև այն այն­քան վաղ է հաս­տա­տել իր այ­դօ­րի­նակ հա­վակ­նու­թյուն­նե­րը, որ, թվում է, թե մր­ցաշր­ջա­նը չսկս­ված ար­դեն չեմ­պիոն էր։
«Լի­վեր­պու­լի» գե­րա­զանց մար­զա­վի­ճա­կում լի­նե­լու կա­պակ­ցու­թյամբ ա­վե­լորդ չհա­մա­րենք մր­ցա­կից թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Ռոյ Հոջ­սո­նի դի­տար­կու­մը, ում մար­զա­սե­րը պի­տի որ հի­շի Անգ­լիա­յի հա­վա­քա­կա­նի գլուխ ե­ղած ժա­մա­նակ­նե­րից. ««Լի­վեր­պու­լը» գտն­վում է գե­րա­զանց մար­զա­վի­ճա­կում։ Նրանք այն աս­տի­ճա­նի ագ­րե­սիվ էին, այն աս­տի­ճա­նի լավ, գն­դա­կը շա­հում էին այն կորց­նե­լուն պես, վե­րա­դարձ­նում էին դրա տնօ­րի­նումն ու նո­րից վրա գա­լիս։ Դա հրա­շա­լի դաս էր մեզ հա­մար։ Մենք պետք է այն սո­վո­րենք»։
Մենք այս գնա­հա­տա­կա­նը բե­րե­ցինք նրա հա­մար, որ ցույց տանք՝ մար­դիկ կա­րող են վեր լի­նել սե­փա­կան ամ­բի­ցիա­նե­րից ու կա­րող են ճշ­մար­տու­թյան աչ­քե­րի մեջ նա­յել, դաս, որ չէր խան­գա­րի յու­րաց­նել։
Եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րող «Լես­տե­րի» զրո­յա­կան ոչ-ո­քին էր ա­նակն­կալ­նե­րի շար­քից, սա­կայն պարտք հա­մա­րենք ա­սել, որ հյուր ժա­մա­նած «Բրայ­տո­նը» միան­գա­մայն ար­ժա­նի էր միա­վոր վաս­տա­կած հե­ռա­նա­լուն։ «Լես­տերն» ու­նի 55 միա­վոր։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Չել­սի»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յու­թյունն ա­ղյու­սա­կում թի­մե­րի ու­նե­ցած դիր­քե­րում փո­փո­խու­թյուն­ներ չէր կա­րող մտց­նել («ազն­վա­կան­նե­րը 51 նի­շով չոր­րորդն են, «քա­ղա­քաբ­նակ­նե­րը»` 63 միա­վո­րով երկ­րոր­դը), ուս­տի բա­վա­րար­վենք փաս­տի սոս­կա­կան ար­ձա­նագ­րու­մով։ Հա­վել­ման կար­գով թերևս հարկ հա­մա­րենք ա­սել, որ պա­կաս անց­կաց­րած խա­ղը Գվար­դիո­լա­յի սա­ներն օ­րեր ա­ռաջ խա­ղա­ցել են՝ 5։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Բյոռն­լիին» ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­րել 63-ի։
Ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հն­գյա­կը 49 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», որն ա­վե­լի քան վս­տահ էր «Շե­ֆիլ­դի» հետ տնա­յին դի­մա­կա­յու­թյու­նում՝ 3։0։ «Կար­միր սա­տա­նա­նե­րի» միա­վոր­նե­րի նույն քա­նակն ու­նի նաև տնա­յին խա­ղում նվա­զա­գույն հաշ­վով «Բոռն­մու­տին» պար­տու­թյան մատ­նած «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Գո­լա­ռատ հան­դի­պում ար­ձա­նագր­վեց «Ին­տեր»-«Սա­սուո­լո» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ ընդ­հա­նուր հաշ­վով ար­ձա­նագր­վեց դար­պա­սի վեց գրա­վում։ Նկա­տենք, որ հյու­րերն ինչ­պես բա­ցե­ցին, այն­պես էլ փա­կե­ցին հան­դիպ­ման հա­շի­վը՝ տուն տա­նե­լով մեկ միա­վոր։ Մր­ցա­շա­րա­յին ա­ռու­մով այդ միա­վո­րը «Սա­սուո­լո­յի» հա­մար սկզ­բուն­քո­րեն ո­չինչ էր, իսկ ա­հա «Ին­տե­րի» հա­մար՝ էա­պես ցա­վա­լի, քան­զի միա­վո­րի յու­րա­քան­չյուր կո­րուստ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րին ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռաց­նում ա­վե­լի բարձր հար­գի մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րից, մինչ­դեռ առ­ժա­մա­նակ ա­ռաջ ա­մեն ինչ նրանց հա­մար այն­քան հա­ջող էր գնում, որ ա­կա­մա­յից մտա­ծում էիր, թե եր­կիրն ա­ռանց­քի շուր­ջը պտտ­վում է հենց «Ին­տե­րի» պատ­վե­րով։
Եվ այ­նուա­մե­նայ­նիվ Կոն­տեի գլ­խա­վո­րա­ծը հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի այն գրանդ­նե­րից է, ո­րին չի կա­րե­լի անդ­րա­դառ­նալ ընդ­հա­նուր ձևա­կեր­պում­նե­րով, ուս­տի ա­ռիթն օգ­տա­գոր­ծենք ու դի­տար­կումն ա­նենք՝ օգ­տա­գոր­ծե­լով «Սա­սուո­լո­յի» հետ հան­դիպ­ման փաս­տը։
Թիմն ի­րա­պես շատ ա­վե­լիին էր ար­ժա­նի, ե­թե նկա­տի ու­նե­նանք, թե որ­քան պա­հեր ստեղ­ծեց։ «Ե­թե նման խա­ղե­րում այդ­քան ջանք ես դնում, հարկ է հաղ­թել՝ ան­կախ նրա­նից, թե ա­ռանց­քա­յին գծում՝ կի­սա­պաշտ­պա­նու­թյու­նում, ինչ հիմ­նախն­դիր­ներ ու­նես», -նկա­տում է Կոն­տեն ու հա­վե­լում, որ ի­րենք դա չեն ա­րել, ու դա է ան­հան­գս­տաց­նո­ղը.- Մենք բաց ենք թող­նում ի­րա­վի­ճակ­ներ, երբ պետք է գոլ խփել ու վճա­րում ենք այդ պար­զու­նակ սխալ­նե­րի հա­մար։ Խա­ղի ճա­կա­տա­գի­րը վճ­ռե­լու հա­մար մենք գո­լա­յին պա­հեր ենք ու­նե­ցել։ Չգի­տեմ, թե ու­րիշ ինչ պի­տի ա­նենք՝ բա­ցի աշ­խա­տան­քը շա­րու­նա­կե­լուց։ Ամ­բող­ջու­թյան մեջ խա­ղից ես գոհ եմ, սա­կայն մենք պետք է ու­շա­դիր լի­նենք դե­տալ­նե­րի նկատ­մամբ։ Հենց այս­տեղ էլ մենք կա­րող ենք ա­վե­լաց­նել»։
Թան­կար­ժեք միա­վոր­նե­րի կո­րուստն «Ին­տե­րը» հատ­կա­պես շո­շա­փե­լի զգաց «Ա­տա­լան­տա»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նից հե­տո, ո­րը երևի ա­վե­լի ճիշտ կլի­նի ո­րա­կել որ­պես բա­ցա­ռիկ խե­լա­հեղ դի­մա­կա­յու­թյուն։ Ար­դեն 11-րդ րո­պեին «Լա­ցիոն» հան­դի­պու­մը շա­հում էր 2։0 հաշ­վով։ Թվում էր՝ մնում է խա­ղը գլո­րել սպաս­ված հան­գր­վան՝ «Յու­վեին» հե­ռա­կա մր­ցակ­ցու­թյու­նում թույլ չտա­լով ու­նե­ցած մեկ միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյունն ա­վե­լաց­նել (թու­րին­ցի­ներն ար­տագ­նա­յում 2։0 հաշ­վով հաղ­թել էին «Վե­րո­նա­յին» ու միա­վոր­նե­րը հասց­րել 66-ի)։ Սա­կայն գե­րա­զանց հար­ձա­կո­ղա­կան գիծ ու­նե­ցող տան­տե­րե­րը կա­րո­ղա­ցան հյու­րե­րին ստի­պել գն­դա­կը ե­րեք ան­գամ հա­նել դար­պա­սից ու ըն­դու­նել ի­րենց ա­ռա­վե­լու­թյու­նը։ Ար­դյուն­քում ա­ռա­ջին քա­ռյա­կում ստեղծ­վել է այն­պի­սի ի­րա­վի­ճակ, որ ի­րե­նից վերև գտն­վո­ղին յու­րա­քան­չյուր հա­ջորդ թի­մը զի­ջում է չորս միա­վո­րով (չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ա­տա­լան­տա­յի» միա­վոր­նե­րը 54-ն են)։ Հար­կավ ա­վար­տին 11 տուր ու­նե­ցող ա­ռաջ­նու­թյան հա­մար սա ա­ռանձ­նա­պես շո­շա­փե­լի տար­բե­րու­թյուն չէ, սա­կայն պա­կաս էլ չէ։
Տու­րը հաղ­թա­կան ա­վար­տեց «Սամպ­դո­րիա­յին» հյու­րըն­կա­լած «Ռո­ման»՝ ե­րեք միա­վո­րը պո­կե­լով վեր­ջին րո­պե­նե­րին՝ 2։1։ Դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել թի­մի բոս­նիա­ցի հար­ձակ­վող Է­դին Ջե­կոն։ Այժմ նրա ան­վան դի­մաց 104 գոլ է, ինչն ի­տա­լա­կան թի­մի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հին­գե­րորդ ար­դյունքն է։ Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել է մեր Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րը» 48 միա­վո­րով Եվ­րո­պա­յի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղեր հա­նող գո­տում են։
Ա­ռա­ջին վե­ցյա­կը 42 միա­վո­րով եզ­րա­փա­կում է Գա­տու­զո­յի գլ­խա­վո­րած «Նա­պո­լին», ո­րը տա­րավ չոր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը։ Ընդ ո­րում՝ ար­տագ­նա­յում։ Այս ան­գամ այն «Վե­րո­նա­յի» նկատ­մամբ էր, 2։0 հաշ­վով։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 8830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ