ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Թռիչք՝ քաոսի վրայով

Թռիչք՝ քաոսի վրայով
18.09.2023 | 14:46

Ես ձեզ լավ գիտեմ. հիմա բներից դուրս կգան «քաղաքականությամբ չզբաղվողներն» (ՔՉԶ) ու կսկսեն տարփողել, թե նիկոլենք, գուցե, փորձում էին ընտրություն կեղծել, վարչական ռեսուրս օգտագործել ու հնդիկ պարացնել, բայց, միևնույն է, չկարողացան «համոզիչ» արդյունք գրանցել:

Եթե իրական ընդդիմության տեսակետից սա ճիշտ պնդում է, ապա իրենց՝ ՔՉԶ-ների համար, կենսական, ես կասեի՝ գոյաբանական անհրաժեշտություն է՝ քվեարկությոան արդյունքները լեգիտիմացնելու, «օրինականության ու դեմոկրատիայի» պատրանք ստեղծելու և իրենց սրտի խորքի Նիկոլի իշխանությունը մի քիչ էլ ձգելու համար: Այսինքն, ՔՉԶ-ները փորձելու են լեգիտիմացնել այս ընտրություննները, փորձելու են ֆոն ապահովել, որպեսզի մի կողմից արդարացնեն իրենց լատենտ դավաճանական կեցվածքը, մյուս կողմից՝ ժողովրդին համոզել, իբր հենց էդպես էլ կա:

Ես բազմիցս ասել եմ, որ ամեն տեսակի սուտ կարելի է ուրիշի վզին փաթաթել, եթե այդ ուրիշները սեփական ուղեղ չունեն: Բայց մի տեղ կա, որ ստել հնարավոր չէ՝ հայելու առաջ: Այս ընտրություններում իշխանությունների փաստացի պարտությունը «չզգալու» համար ձեզ հարկավոր է ինչ-որ «հաղթանակ» ցույց տալ: Դուք ընտրել եք ամենածեծվածն ու արժեզրկվածը՝ «բարոյական հաղթանակը»:

Տղաներ և աղջիկներ (եթե, իհարկե, կողմնորոշվել եք ձեր սեռական նախապատվություններում), ձեզ ոչ մի «բարոյական հաղթանակ» կործանումից չի փրկելու: Հայելու առաջ դուք հստակ գիտակցում եք, որ «բարոյական» հնարքներով մարդկանց մանիպուլացնելու ձեր վերջին ճիգը, խորտակվող նավից թռնելուց առաջ, ընդամենը ժամանակ ձգելու համար է: Ցավոք, ձեր մանիպուլյացիաների զոհերը նույնպես կիսելու են ձեր հիասթափությունները, բայց դա ձեզ հիմա չի հետաքրքրում:

Ես ձեզ լավ գիտեմ. հայելու առաջ կանգնած՝ դուք հիմա ձեր սարքած քաոսից թռնելու ուղղություններն եք մտմտում: Գուցե և արդեն տոմս էլ եք առել, բայց հիշեք՝ օդանավակայանի ճանապարհին ձեր մանիպուլյացիաների զոհերը ձեզ են սպասելու՝ արդեն հիպնոսից դուրս եկած:

Ձեր «հեգեմոնի» բառապաշարով ասած՝ դուք կերել եք ասֆալտս ու բորդյուրս լիզել եք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6270

Մեկնաբանություններ