Երեկ, ԱՄՆ-ում տեղի ունեցավ իմ կարծիքով, Զելենսկու վերջին հանդիպումը ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ։
78-ամյա Թրամփը ոչ միայն Զելենսկուն, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց «нерукопожатный», այլև նվաստացրեց նրան ամբողջ աշխարհի աչքի առջև։
Եկեք չպերսոնալիզացնենք, այլ ուղղակի ընդունենք, որ երբ մենք ասում էինք «հավաքական Արևմուտք», որպես դրա լիդեր ընդունում էինք ԱՄՆ-ին, որն էլ ակտիվ և միակ հովանավորն էր բոլոր «գունավոր», իսկ իմ կարծիքով «нерукопожатный»-ների կառավարությունների։
ԱՄՆ այսօրվա նախագահը և իշխանությունները, փաստացի հրաժարվում են իրենց վրա նման աշխարհակործան պատասխանատվություն վերցնելուց, ինչն էլ ցուցադրեցին երեկ։ Ես համոզված եմ, որ ուկրաինական պրոպագանդայի «տակ մնացած» կամ էլ նախկինում այդ «հավաքական Արևմուտքից» սնվող դիսիդենտներ դեռևս ամենատարբեր անհավանական վերսիաներ կառաջարկեն, որը նման կլինի «թակարդն ընկած առնետի» հուսահատ վնգստոցի (անհամբեր սպասում եմ «Ազատություն» ռադիոկայանի փակվելուն և այդ օրը բոլոր ցանկացողները կարող են միանալ այդ առիթով իմ հյուրասիրությանը), սակայն փաստերը անողոք են և տասնամյակներ մեր վզին փաթաթվող «դեմոքրասին» հանեց իր դիմակն ու մեզ ներկայացավ իր ողջ նվաստությամբ։
Եկեք փատենք, որ Զելենսկուն շատ տարբերակներ չեն թողել, ու այդ տարբերակներից լավագույնը երևի Հիտլերի ճակատագրին հետևելն է, որովհետև հաջորդ փուլում, ՈՒկրաինայի հաջորդ իշխանությունը անպայման մեղադրելու է Զելենսկուն՝ հայրենիքի դավաճանության, մարդկության նկատմամբ գործված հանցագործությունների (եթե նկատեցիք Թրամփը արդեն տվեց նախաբանը ասելով, թե երրորդ համաշխարհային պատերազմ է հրահրում), ռազմական հանցագործությունների ու էլի շատ բաների համար։
Եվ... Եթե նախկինում նման «нерукопожатный»-ները փախչում էին ԱՄՆ և ԱՄՆ-ը երաշխավորում էր նրանց անվտանգությունը, ապա հիմա համոզված եմ, որ այսօրվա ԱՄՆ-ը ուրախ է լինելու ցուցադրողական դատավարություններ երաշխավորել, նախկինում գունավոր հեղաշրջումներ իրականացրած երկրներում։
ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարծես թե իրար հետ լեզու են գտնում և երկու առյուծների ընկերության այս ֆոնի վրա, մնացած շակալների վնգստոցը դառնում է անիմաստ և զավեշտալի։
Կարծում եմ, որ գունավորներից ամենահեռատեսը կգտնվի Մակրոնը, ով մոտ ապագայում կփորձի երկու առյուծների հետ լեզու գտնել և ինչ-որ արժեք վճարելով իհարկե, ԱՄՆ-ՌԴ սեղանի առջև համեստ տեղավորվելու իրավունք կունենա։
Հիմա մեր «нерукопожатный»-ին գալով ուզում եմ ասել, որ Զելենսկու նույն ճակատագիրը, իմ կարծիքով, անխուսափելիորեն, սպասվում է և նրան, մոտ ապագայում։ Կարծում եմ, որ նրա «մեծամոլական զառանցանքը» այնքան չի, որ կարծի, որ ավելի թեթև ճակատագրի է արժանանալու, քան Զելենսկին, կամ թե Մակրոնից ավելի մեծ քաշ ունի։
Այն, որ հաջորդ իշխանությունը Հայաստանում լինելու է էթնիկ-պահպանողական, ես դրանում կասկած չունեմ։
Այն, որ աշխարհի պահանջն է լինելու, որ իրավական և պատմական գնահատական տանք այս տարիներին՝ դրանում էլ կասկած չունեմ։
Այն, որ Զելենսկու և Փաշինյանի մտահոգություններն ու տարբերակները նույնն են, դա էլ է ինձ համար ակնհայտ, քանի որ ստինն ու պոպուլիզմինը 40 օր է։
Ինձ հետաքրքիր է` ի՞նչ է զգալու Նիկոլ Փաշինյանը, Նաիրի Հունանյանի կողքի խցում իր կյանքի վերջին շրջանը անցկացնելու ժամանակ (Սաակաշվիլին կարծես թե Մետեխի բանտում է, եթե չեմ սխալվում և համոզված եմ, որ դեռ շա՜ա՜ա՜տ երկար կլինի բանտարկված)։
Միրհդատ ՄԱԴԱԹՅԱՆ