ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Անբարոյական պետությունների անբարոյական ղեկավարները դեռ չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել աշխարհում

Անբարոյական պետությունների անբարոյական ղեկավարները դեռ չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել աշխարհում
28.03.2025 | 06:42

Ռուսական և արևմտյան լիբերալիզմը երկու սև ամսաթիվ է ունենալու իր լիբերալ օրացույցում. հոկտեմբերի 7-ը, երբ ծնվեց Վլադիմիր Պուտինը, և այս օրը՝ մարտի 26-ը, երբ նա առաջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ: Վալերիա Նովոդվորսկայան, ամենակատաղի ռուս լիբերալուհին, ոռնում էր 25 տարի առաջ. դուք չեք պատկերացնում Պուտինն ով է, նա Ստալինի կենացն է խմում… Իսկ Նովոդվորսկայան այն պրոգրեսիվ գործիչն էր, որը երազում էր, որ ռուսական հրթիռները ժանգոտվեն, գազն ու նավթն էլ վերանան:

Ճիշտ էր Նովոդվորսկայան՝ Պուտինը դարձավ լիբերալների գերեզմանափորը, սկսեց Ռուսաստանի ռենեսանսի կործանիչ (Արևմուտքի համար) պրոցեսը՝ աստիճանաբար վերականգնելով կայսրության և ԽՍՀՄ նախկին տարածքն ու ազդեցությունը:

Նովոդվորսկայան թեպետ ֆաշիստ էր, բայց տաղանդավոր կին էր՝ դեռ 25 տարի առաջ կռահեց, թե ինչ է գալու իրենց գլխին, իսկ Ռուսաստանի մեծությունը մահացու է լիբերալների համար: Ինչը չես ասի հետխորհրդային տարածքի ղեկավարների մասին, որոնք ոչխարից քիչ են տարբերվում: Գոնե այն առումով, որ տեղյակ չեն, թե որտեղ են ապրում, ով է իրենց հողերի սեփականատերը, որն է իրենց կարգավիճակն այս աշխարհում:

Ալիև էֆենդին ու մի շարք այլ էֆենդիներ պահում են իրենց այնպես, կարծես ապրում են իրենց տանը, կարծես ռուս/սովետական Ցելինոգրադ քաղաքը Աստանա անվամբ Տոկաև էֆենդին հոր աուլից է բերել, իսկ պարսիկների հիմնած և ռուսների կողմից հզորացված Բաքուն Ալիև էֆենդին անհասկանալի մոտիվներով համարում է Ադրբեջանի ամենաիսկական ու բնական մայրաքաղաք, այն դեպքում, երբ այդ տոպոնիմն ունի 100-110 տարվա պատմություն, այսինքն՝ Բաքվից մի 10-15 անգամ քիչ:

Էֆենդիներից շատ չեն տարբերվում նախկին կայսրության եվրոպական ռեգիոնները:

Այդպես էլ խելքով չփայլեցին վրացիք, հայերը, մոլդովացիք, բալթյան երկրները:

Անգամ բանդերականների սպանդը սրանց խրատ չեղավ:

Ավելին, սրանք ամենալկտի ապերախտությունն են ցուցաբերում ՌԴ հանդեպ. Հայաստանում գրեթե չեն գործում ռուսական բանկային քարտերը՝ հակառուսական սանկցիաները թույլ չեն տալիս, այն դեպքում, երբ Ռուսաստանը տարեկան երկու միլիարդ դոտացիա է տրամադրում ՀՀ հպարտ քաղաքացիներին, իսկ Տոկաև էֆենդին մարտ ամսին կասեցրել է քրոմի արտահանումը Ռուսաստան՝ պարալիզացնելով հրետանու արտադրությունը Օրենբուրգի մարզում:

Սույն անբարոյական պետությունների անբարոյական ղեկավարները դեռ չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել աշխարհում. եթե Միացյալ Նահանգները եթիմության է մատնում բանդերականներին և անգլոսաքսերի հարյուրամյա բանդերական պրոյեկտին է վերջ տալիս, քանի՞ կոպեկ արժեն նրանք: Կհասկանան իրենց գինը, երբ հայտնվեն Պուտինի հետ դեմ դիմաց, երբ նրանց փրկության կոչերը Վաշինգտոնում անտեսվեն:

Իսկ այդ ժամանակը մոտենում է:

Չկա այլևս «Ազատություն» ռադիոկայան, չկա «Ամերիկայի ձայն», չկա USAID: Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիք այլևս շահագրգռված չեն հակառուսական ձրիակերներ բուծել, պահել ու պաշտպանել:

Ռուսաստանի հետ Ամերիկան այլևս այլ կերպ կպայքարի ու կմրցի:

Վասալներ այլ երկրներում ԱՄՆ-ին պետք չեն գա:

Եվ առաջիկայում սույն հետխորհրդային թյուրիմացությունները Վալերիա Նովոդվորսկայայի հանճարեղ խոսքերը Պուտինի մասին (Ստալինի կենացը խմելու պահով) իրենց կաշվի վրա կզգան:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ