«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Զարթնի՛ր , ա՛զգ իմ, մեզ մտքով կույրն է առաջնորդում

Զարթնի՛ր , ա՛զգ իմ, մեզ մտքով կույրն է առաջնորդում
01.04.2025 | 12:22

Մեզ՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին, ճմռթված ու կեղտոտված թավիշով բարուրած, փորձեցին գցել թմբիրի դժոխքը. կարծես հաջողվել է:
Հայե՛ր, մեռե՞լ են արդյոք մեր միտքն ու հոգին, մեր ցավոտ ու դավոտ հիշողությունը:
Ո՛չ, չե՛ն մեռել , համոզված եմ:
Դե՛, տեսե՛ք, թե ո՞վ է մեզ առաջնորդում: Հոգով ու մտքով կույրը:
Նա նույնիսկ իր կատարած հանցանքը չի «տեսնում» և անընդհատ ժխտում է, կա՛մ չքմեղանում է, կա՛մ ուրիշներին է վերագրում իր կատարած հանցանքը:
Պատկերացնու՞մ եք, որ հանցանք կատարողը խոստովանում է, որ ինքը պատասխանատու է կատարված հանցանքի համար, բայց ինքը մեղավոր չէ:
Իրավագիտության մեջ կա՞ նման հասկացություն,պարզաբանե՛ք, իրավաբաննե՛ր:
Քաղտեխնոլոգներ, որտե՞ղ եք, ասելու բան չունե՞ք:
Թշնամուն շաբաշ տվեց Արցախը, ինքը չէ մեղավոր:

Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ՝Ազգերի լիգայի կողմից ճանաչված տարածքի ճանապարհներն ու ռազմավարական բարձունքները անփութորեն թողեց թշնամուն, թե՝ «էդ սարը տարվա չորս ամիսը ձյան տակ է, բա մեզ պետքա՞»։

Ու ժողովուրդն էլ, ընդդիմությունն էլ լռեցին:

Չէ՛,մի թեթև քննադատեցին:
Արցախի գյուղերն ու ճանապարհները տվեց թուրքին, ռուս խաղաղապահներն են «մեղավոր»:
Էն, որ ռուսն այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունի, անկասկած է, բայց ո՞վ Շվեյցարիայում պաշտոնապես հրաժարվեց մեր պատմական Արցախից՝ որպես Հայաստանի պատմական տարածք ու աշխարհի առաջ Արցախը հենց այնպես, լեզվի բլբլոցով ճանաչեց Ադրբեջանի մաս:

Հիմա թշնամին սողալով անցնում է առաջ ՝մեր երկրի սահմանները կտրել-ձևելով:
Դա էական չէ:Նիկոլը դրանում «մեղավոր չէ....»։
Նախկինները շարունակում են բարբաջել՝ երբեմն բացարձակ ճշմարտություն ասելով:
Լսե՛ք, ախր, որպեսզի նիկոլին քաղաքական հարված տաք և ասպարեզից դուրս մղեք, ոչ մի կերպ չեք հրաժարվում ձեր պատգամավորական մանդատից․ այդ ժամանակ պետության հիմնական և գլխավոր կառույցը՝ Ազգայի ժողովը, կզրկվի «ընդդիմությունից», իսկ առանց ընդդմության պառլամենտը կաթվածահար կլինի, ու նոր` արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի, մեր ժողովուրդը վերջապես իր գիտակցված ընտրությունով կազատվի այս ազգադավ կառավարությունից և կփրկի մեր պետականությունը: Մենք էլ կհավատայինք ու կկանգնեինք նախկինների կողքին, եթե տասնամյակներով իրենց արածների դառնահամը մնացած չլիներ:
Տագնապալի է վիճակը Հայաստանում, իսկ մեր քաղաքագետները ակադեմիական հանդարտությամբ վավերացնում են Նիկոլ փաշինյանի՝ որպես վարչապետի քաղաքական սխալներն ու բացթողումները, և ուրիշ ոչինչ:
Զարթնի՛ր, Հա՛յ մարդ, ոտքիդ տակի հողը փախչում է, չէ՛, փախցնում են, իսկ դու ռեստորան ես բացում, պիցցայանոց ու ղարսի խորովածանոց ես բացում, շենքեր ես կառուցում՝ հայտնի չէ, թե ո՞ւմ համար, շարունակում ես Ռուսաստանի խոպանները շենացնել ու սոված ռսուհիներին բավարարել: Ռուսաստանի քոսոտ թոշակի համար քո քաղաքացիությունից ես հրաժարվում:
Էս ի՞նչ ես անում, հա ՛յ տղամարդ, քեզ մի լավ, ուժգին սթափության ապտակ է պետք:
Բայց, ստացա՛ր, էլի:
ՈՒ էսքան ապտակների տարա՞փն էլ քեզ չի սթափեցնում
ՈՒ՞ր եք, 44-օրյա պատերազմի առաջին օրերի ոգեղեն հայ տղամարդիկ, որ կամավորագրվեցիք հաղթանակի հավատով:
Մի՞թե դուք չեք վիրավորվում, որ ձեր այդ ոգեղենության վրա ապականություն լցրեցին:

Ես երբե՛ք այսպես սուր և դառնախոսք չեմ խոսել մեր տղամարդկանց մասին:
Այսօր իմ խոսքը սովորական դարձած քննադատություն չէ, այլ, կրկնում եմ, սթափության հորդոր է. մենք երկիր, պետականություն, ժողովուրդ ենք կորցնում:

Հոգով կույր այս մարդը փորձում է մեզ զրկել Հայրենիքից, պետականությունից, ինչպես որ զրկեց արցախցիներին իրենց հազարամյա հողից, տուն ու տեղից:
Ես չեմ կարող և չեմ ուզում հետևել մտքով և հոգով կույրին, որի համար չկան Ազգ և Հայրենիք սրբությունները:
Մե՛նք, միայն մե՛նք ենք մեր երկրի տերն ու մշակը, և օտարի ծառային չենք հանդուրժի:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 5646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ