«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Հանրապետության հրապարակում, որտեղից երեկ մեկնարկեց ջահերով երթը, այդքան ենիչերի տեսնելով, Նիկոլի հոգեվարքի խռխռոցը լսեցի

Հանրապետության հրապարակում, որտեղից երեկ մեկնարկեց ջահերով երթը, այդքան ենիչերի տեսնելով, Նիկոլի հոգեվարքի խռխռոցը լսեցի
25.04.2025 | 13:01

Երևի կարծում էր, թե Թուրքիայի, Ադրբեջանի պետական դրոշները դաշնակցական ավյունով այրելուց առաջ, իր գլուխն են այրելու

Երեկ Հանրապետության հրապարակում, Բաղրամյանում ենիչերիների բանակը տեսնելուց հետո եթե ասեմ Նիկոլը շան պես վախեցած է, համարեք, որ չափազանց քիչ բան եմ ասել…

Հայերս երեկ երեկոյան վճռական, ակնհայտ ու համոզիչ կերպով տվեցինք Նիկոլ հայադավի ու նրա թուրքական տերերի՝ Ալիևի և Էրդողանի պատասխանը… Սա բոլորը տեսան, և այս մասին չէ, որ հիմա գրելու եմ:

Մեր աղավաղված աշխարհում, Քեմալական պայմանագրով (և ոչ միայն…) այլանդակված մեր իրականության մեջ, ուր ամեն օր և ամեն ժամ «աբսուրդի թատրոն» է բեմադրվում, թվում է, թե զարմանալու բան այլևս չէր մնացել՝ նկատի ունենալով, որ խելքից ու մտքից դուրս ամեն բան հնարավոր է, և պետք է զարմանալ միայն զարմացողի վրա: Չգիտեմ ում մոտ այս հարցի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, բայց ձեր խոնարհ ծառային թվում էր, որ իր մոտ զարմանալու դեմ արդեն կայուն իմունիտետ կա ձևավորված: Թվում էր… Նիկոլ հայադավին և իր ոհմակին երեկ հաջողվեց նույնիսկ ինձ զարմացնել: Եվ հիմա նրանց այդ կապակցությամբ շնորհավորում եմ յուրովի…

Ջահերով երթին մասնակցելու նպատակով ապրիլի 23-ին 19:15- ի կողմ մուտք գործելով հանրապետության հրապարակ, առաջինը, որ ուշադրությունս գրավեց կառավարության շենքի մոտ ու հրապարակում ենիչերիներ բերած շուրջ երկու տասնյակի չափ մեծ ու փոքր ավտոբուսների առկայությունն էր, չհաշված՝ միկրոավտոբուսները ու ծառայողական հինգ տեղանի մեքենաները:

Մոտ 100- ի չափ ենիչերիներ կառավարության գլխավոր մասնաշենքի անմիջապես դռների դիմաց ու դռների մոտ էին կանգնած երկու շարքով, մոտ 50 չափ էլ՝ նրանց անմիջապես դիմաց, դեպի հրապարակ դուրս եկող մայթեզրի մոտ, մնացածներին էլ՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից, ծառայողական համազգեստներով ու քաղաքացիական հագուստներով, սփռված էին գրեթե ամենուր: Բնականաբար, առաջացավ այն հարցը, թե ինչո՞ւ, ումի՞ց և ինչի՞ց են պաշտպանում Նիկոլ հայադավին ու կառավարության շենքը…

Այն, որ Նիկոլը մեծ խելքի տեր չէ, երևի բոլորս գիտենք: Այն, որ իր գործած ոճրագործությունների պատճառով վախեցած է ծայրաստիճան, սարսափած, սա էլ դեռ կարելի է պատկերացնել՝ տեսնելով, թե այստեղից այնտեղ գնալիս թիկնապահների ինչ բանակ է պտտեցնում իր հետ, նրանց մեքենաների ինչ շարասյուն է ուղեկցում Նիկոլին տեղափոխող զրահապատ ավտոմեքենան:

Այնուհանդերձ, ողջախոհության գոնե ինչ- որ նշույլ պետք է պահպանված լիներ Նիկոլի մոտ՝ հասկանալու, որ որքան էլ հանրության մեծ մասն ատում է իրեն և, կարծում եմ, քիչ չեն նաև վրեժի ցանկություն ունեցողները, այնուհանդերձ, ապրիլի 23- ը և 24- ն այն օրերն են, որ որևէ հայ չի ցանկանա գրոհել կառավարության կամ «Ազգային ժողով» կոչվածի շենքը և երկրի ներսում խառնակություն, բախումներ առաջացնել: Առավել ևս, որ դա զուրկ էր լինելու որևէ իմաստից՝ նկատի ունենալով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ժամին այնտեղ չէր գտնվում, գտնվելու դեպքում էլ հեշտությամբ ծլկելու էր ստորգետնյա ճանապարհով, անվտանգության թունելով:

Ահա այս եզրակացությանը պետք է հանգեր Նիկոլը՝ որքան էլ մտածեր, որ կյանքը չավարտվող սարսափ ֆիլմ է, մի աննկարագրելի մղձավանջ, որի մեջ գտնվում է ամեն ժամ ու վայրկյան՝ պետական դավաճանության և իր բազմաթիվ այլ մեղքերի հետևանքով:

Բայց, պարզվում է, Նիկոլը սարսափի հողի վրա խելքը թռցրել է, հոգեկան յուրօրինակ հիվանդություն է ձեռք բերել՝ միգուցե արդեն խրոնիկ բնույթի, քանի որ նրան երեկ հավանաբար թվացել է, թե ջահերով երթին մասնակցելու համար եկածները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլարշավից առաջ իրենց հոգու պարտքն են համարելու նախ կառավարության կամ «Ազգային ժողով» կոչվածի շենք ներխուժել, իրեն իր ծննդավայր՝ գրողի ծոցն ուղարկել, Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները դաշնակցական ավյունով այրելուց առաջ, իր գլուխն այրել: Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս բացատրել երեկ կառավարության և խորհրդարանի շենքերը ենիչերիների բանակով պաշտպանության տակ առնելը…

Ի վերջո, Նիկոլի կողմից այսպիսի հնարավոր պատկերացումն էլ դեռ ինչ- որ կերպ կարելի է զարմանալի չհամարել՝ նկատի ունենալով, թե ով է «պացիենտը»… Բա ներքին գործերի նախարարության, ոստիկանության ղեկավարությո՞ւնը… Նրա՞նք էլ են իրենց խելքը գցել ու նույնը մտածել, ինչ Նիկոլ հայադավը, թե ստրկամտորեն կատարել են, կարծում եմ, իրեն հարգող ցանկացած սպայի, ցանկացած մարդու համար նվաստացուցիչ հրամանը… Չգիտեմ, թող իրենք պատասխանեն, միայն թե չփորձեն արդարանալ, թե նախապես օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ֆլան- ֆստան…

Արդեն իսկ պարզ է, որ եթե նույնիսկ եղել են այդպիսի օպերատիվ տեղեկություններ, ապա դրանք կեղծ տեղեկություններ են, որի հեղինակը կամ հեղինակները պետք է պատժվեն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվեն Հանրապետության հրապարակ, Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան փողոց ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ ուղարկած ոստիկանության ղեկավարները պետական միջոցների վատնման համար. նկատի ունենք ոստիկանության ավտոբուսների և տրանսպորտային այլ միջոցների վառելիքի ձեռքբերման, ոստիկանությանը չպատկանող ավտոբուսների վարձակալման նպատակով կատարված ծախսերը: Բացառված չէ, որ ոստիկանության ծառայողներն էլ հավելյալ վարձատրվել են արտաժամյա ծառայության համար:

Երբ քայլերթով հասանք Բաղրամյան պողոտա, միայն «Ազգային ժողով» կոչվածի պարիսպների մոտ ենիչերիների բերած 3 մեծ և 2 փոքր ավտոբուս տեսանք, վահաններով ու մահակներով հարյուրավոր ենիչերիներ պարիսպների տակ ու Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում շարված, կարծես թե, ուր որ է, «Ռայխստագի» գրոհն էր լինելու: Թե որքան ենիչերիներ էլ Դեմիրճյան փողոցում, Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկից այն կողմ կային, դժվար էր տեսնել, Դեմիրճյանը խաչմերուկից փակել էին: Նույնիսկ ՆԳՆ ենթակայության ներքո գտնվող 0053 համարով հրշեջ մեքենան էին բերել՝ ջրնետով զինված, որ, հարկ եղած դեպքում, օգտագործեին, եթե վիբրատորչիկ Ալենի «օֆիսը» գրոհի ենթարկվեր:

Իսկ ենիչերիներին ահա թե ինչ կասեմ. կարծում եմ, իրեն հարգող տղամարդն այդ օրով նման հրաման չէր կարող կատարել, պետք է իր ծառայողական վկայականը շպրտեր ու դուրս գար ոստիկանության համակարգից, իսկ եթե մի պահ մոռացել է ինքն իրեն հարգելու մասին ու կատարել հրամանը, դրանից հետո չկարողանալով դիմանալ ամոթին, այդ ամոթից արդեն պետք է սատկած լինի: Սա, սակայն, վերաբերում է միայն նրանց, ովքեր գոնե մի փոքր ինքնահարգանք ունեն: Էլ չեմ խոսում նրանց շարքերում սպայի կոչում ունեցողների սպայի պատվի մասին, որն իրենց գիտակցությունից, հասկացողությունից կամ ըմբռնումից շատ ավելի վեր է…

Նիկոլն իր դիմաց գտնվողների վերաբերյալ կարծում է, թե նրանք այնպիսին են, ինչպիսին ինքը՝ սրբապղծության ունակ, քանի որ չարաբաստիկ 2018թ. ապրիլի 22- ին հայտարարեց, որ յուրայինների հետ միասին ապրիլի 24- ին լինելու է Եռեղնի հուշահամալիրում, որպեսզի թույլ չտա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության մուտքը հուշահամալիր ու նրանց կողմից այնտեղ ծաղկեպսակներ դնելը:

Դժվար չէ պատկերացնել, որ եթե Նիկոլ հայադավն իր սորոսական ու Քեմալական պայմանագրի ոհմակին առաջնորդելով, այդ օրը նշված նպատակով լիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իրագործեր հրապարակայնորեն արտահայտած իր հիշյալ սպառնալիքը, ինչ հետևանքներ կունենար այն, 2008- ի մարտի 1- ը նույնիսկ մանկական չարաճճիություն կարող էր թվալ այդ օրվա միանգամայն սպասելի բախման հետևանքների համեմատ: Բայց բանը չհասավ դրան, Սերժ Սարգսյանն ապրիլի 23- ին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ