Պատմելու բան չի, բայց պիտի պատմեմ:
Երեկ Սարդարյան Զեփյուռի հոբելյանն էր:
Հրավիրված էի Սիսլյան Վազգենի հետ միասին:
Եթե Զեփյուռի ծնունդն է, ուրեմն հանդիսականների ամեն հինգերորդը պիտի աշուղ ու գուսան լինի:
Եթե դա այդպես է, ուրեմն չանցած երկու ժամ պիտի ուժասպառ լինես սասունցիական անընդմեջ դղորդ-դմբդմբոցից:
Մի խոսքով, երբ վերջնականապես հալից ընկել էինք, Կիկոյան Կարինեն վերցրեց միկրոֆոնն ու մեզ դինջացնելու համար սկսեց երգել Պուգաչովայի «Милион, милион алых роз»-ը:
Վազգենը, որ նոր էր նստել, կրկներգը լսելով ցից ոտքի կանգնեց ու գլուխը խոնարհեց:
- Ինչո՞ւ կանգնեցիր:
- Աս երգը ցեղասպանության մասին չէ՞:
- Ինչո՞ւ որոշեցիր, որ ցեղասպանության մասին է:
- Հապա ինչո՞ւ կըսե` միլիոն, միլիոն:
- Վազգեն, հանգիստ նստիր տեղդ:
- Չէ, բայց ինչու...
- Հանգի՛ստ նստիր տեղդ: Тоже мне!
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ