Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՈՒշացնելը մերժել չէ

ՈՒշացնելը մերժել չէ
01.05.2025 | 00:00

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ

ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց:

Մատթեոս 7.12

Բնության Օրենքներից սովորեք այն դասը, ուր իմացվում է` որ Աստծո ներգործության ու հսկումի տակ է ողջ Բնությունը:

Բնությունը` հավիտենական մտածումի արտահայտությունն է` ժամանակի մեջ: Սիրեք տեսանելի աշխարհը. ընկալեք հավիտենական մտածումը, և երբ կարողանաք կարդալ մտածումները Երկնավոր Հոր, այդժամ դուք իսկապես կճանաչեք ՆՐԱՆ:

Ամեն ինչի մեջ տեսեք Իմ ներկայությունը: Ընդունեք ու սիրեք այն բոլոր ձևերը, որոնցով Ես վարվում եմ ձեզ հետ: Միշտ իմացեք, որ ամեն ինչ կարգին է, իսկ ուշացնելը այլ բան չէ, քան ձեր Երկնավոր Հոր սիրազեղ զսպումը. որովհետև այդ ոչ մերժում է, ոչ էլ` չկամություն, այլ` Աստվածային վերաբերմունքը մի Հոր, որ հազիվ է դիմանում ուշացնելուն:

ՈՒշացում պետք է լինի երբեմն: Ձեր կյանքն այնքան սերտորեն է կապված ուրիշների հետ, կյանքի պարագաները այնքան սերտ առնչություններ ունեն, որ եթե ձեր ցանկությունները անմիջապես կատարվեն, շատ դեպքում այդ կարող է պատճառ լինել, որ այլոց` ոչ պակաս թախանձագին աղոթքները անպատասխան մնան:

Բայց մի պահ մտածեք այն սիրալիր ու հոգատար խորհրդածության մասին, որ աշխատում է ներդաշնակել ու համաձայնեցնել ձեր բոլոր ցանկությունները, ձգտումներն ու աղոթքները:

ՈՒրեմն ուշացնելը մերժում չէ, ոչ էլ անուշադրության մատնել է նշանակում, այլ այն առիթ է Աստծո համար` լուծելու ձեր խնդիրները և կատարելու ձեր բաղձանքները` ձեզ համար հնարավոր ամենալավ կերպով:

Իմ զավակներ, վստահեք Ինձ: Հիշեք, որ ձեր Արարիչը նաև ձեր ծառան է, արագ հասցնելու, արագ կատարելու և հավատարիմ` իրագործելու մեջ: Այո, ամեն ինչ կարգին է:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ