Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը, իրականացնողը, նաև գլխավոր շահառուն Թուրքիան է

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը,  իրականացնողը, նաև գլխավոր շահառուն Թուրքիան է
01.02.2025 | 07:38

Թուրքիայի և Ադրբեջանի համար, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.

1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։

2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված՝ «նեո-պանթյուրքիզմ»)։

3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։

«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։

Այժմ մեր հերթն է։

Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։

Ավելին ասեմ՝ այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել։

Իսկ մինչ այդ մի՛ լսեք ու տարածեք օտարերկրյա գործակալների տարածած քարոզչությունը։ Դրանց հեղինակները նույն մարդիկ են, ովքեր տարբեր ձևերով արդարացրել են Արցախի հանձնումը։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ