ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Հաղթած ժողովուրդը լավ պիտի ապրեր, ոչ թե մտածեր գաղթելու մասին

Հաղթած ժողովուրդը լավ պիտի ապրեր, ոչ թե մտածեր  գաղթելու մասին
25.11.2024 | 11:02

Ժողովրդի մեծամասնության քաղաքական անհաղորդության հիմնական պատճառը սոցիալական ծանր վիճակն է, ինչին օր-օրի նպաստում է Հայաստանում թանկացող ամեն ինչը:

Սովետական Հայաստանի արժանապատիվ կյանքով ապրող ժողովուրդը շատ ակտիվ էր 80-90-ականների սկզբին, քանզի որ Սովետական Միության օրոք չկային աղքատների մեծամասնություն և ծայրաստիճան հարուստների փոքրամասնություն:

Հասարակությունը սոցիալական առումով բազմաշերտ էր, իսկ սոցիալական ապահովության հարցը` հնարավորինս կանխատեսելի, հետևաբար, արժանապատիվ կյանքով ապրող ժողովուրդը, վստահ լինելով իր բարեկեցության նվազագույն շեմի առկայությանը և չունենալով հանապազօրյա հացի լուծման խնդիր, «ժամանակ ուներ» զբաղվելու վերանձնական գործերով:

Արդեն Սովետական Միության փլուզմանը հաջորդած սկզբնական շրջանում առկա քաղաքական ակտիվությունը ուներ մի քանի պատճառ. մի մասը քաղաքականության միջոցով էր փորձում կապիտալ կուտակել, մյուս մասը արժանապատիվ կյանքը հետ բերել էր փորձում: Հաղթեց, իհարկե, առաջին խումբը, և Հայաստանի կապիտսլը բաժանվեց երևի թե աշխարհում ամենաանարդար կերպով` ստանալով «վայրի պրիվատիզացիա» անունը:

Այս` հետսովետական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հայությունը գրանցեց լրջագույն հաջողություն` ազատագրեց Արցախը, բայց անկախացած ու ազատագրած միջին վիճակագրական քաղաքացու խնդիրները ոչ թե նվազեցին այդքան երազած անկախության ու ազատագրման շնորհիվ, այլ «վայրի մասնավորեցման արդյունքում ավելացան ու բազմիցս, մինչդեռ հաղթած ժողովուրդը պիտի ավելի լավ ապրի, ոչ թե մտածի ու երազի գաղթելու մասին:

Միաժամանակ` քաղաքականության ակտիվ դերակատարների անվերջ չիրականացող խոստումբերը առավել հետ մղեցին պասիվ խաղացողներին քաղաքական պրոցեսներից. վառ օրինակ`10 տարեկանում սպորտաձևով էի զբաղվում, մետրոյից էի օգտվում, ուր վագոնի ներքին պատին պաստառ էր, թե Աջափնյակ ու Դավթաշեն կայարանների կարգավիճակը «կառուցվող է». 2024թ, 27 տարեկան եմ, դեռ երբևէ չեմ հասել «հավերժ» կառուցվող այդ կայարաններից մեկը:

Այսպիսով` կապիտալի անհավասար բաշխումը ու նախկին` արժանապատիվ կյանքը հետ բերելու ուրվականի առավել մշուշացումը, կրթական համակարգի` առայսօրեական դեգրադացիան ու հանապազօրյա հաց վաստակելու խնդրի մասսայականությունը, ինչպես նաև երկակի ստանդարտները, զուգորդվելով «հեքիաթային կառավարություն ունեցող Հայաստան»-ի` Հ1-յան անփոփոխ ու անվերջ թեզերի հետ, ստեղծեցին իներտ` քաղաքականությանը անհաղորդ հասարակություն, ուր մեծ մասը փորձում է զուտ իր հանապազօրյա հացի խնդիրը լուծել, որի (նկատի ունեմ` խնդրի) առաջացման մեղավորը, մեծամասամբ, ինքը չէ:

Մինչև հասարակության սոցիալական բարօրության հարցը լուծվի (պոզիտիվ ակտիվություն) կամ չհասցվի կրիտիկական նվազագույնին (նեգատիվ ակտիվություն), հասարակության մեծ մասը շարունակելու է մնալ քաղաքականապես իներտ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ