ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Բարեգործության մասին

Բարեգործության մասին
27.09.2013 | 11:35

Ան ընկերական պարտքն որ մարդու բնութեանը հետ աշխարհ կը բերէ, և ան եղբայրական և ազգային սէրը որ Աստուածային և մարդկային օրէնքները կը գովէ, ոչ ոք կրնայ աւելի օգտակար և վայելուչ կերպով կատարել` ինչպէս ազգային բարերար մը:
...Ազգասիրութիւնը, ազգին հայրենական հոգին վառ պահելը խիստ մեծ բարիք է ազգի մը. և ահա ամէնքն ալ կրնան աս բարերարութիւնն ընել: Կատարեալ բարիք մըն է ազգին` անոր նախատինք և բեռ չըլլալ, և ազգը իրեն նախատինք չսեպել. և ամէն մարդ պարտական է սա բանիս:
«ԲԱԶՄԱՎԷՊ» 1844 թ.

Երբ կարելի չըլլար օգնութիւնս տրամադրել կամ շարունակել, ամէնքն ալ դժգոհ կþըլլան եւ կարծես թէ կը խորհին թէ ոսկիի աղբիւր մը ունիմ, որ երբեք չի սպառիր եւ որմէ ամէն ոք կրնայ ուզածին պէս առնել: Այս մտայնութիւնը այն աստիճան զզուելի եղած է որ կը սկսիմ դառնօրէն ազդուիլ… Ասիկա ըսել չէ թէ չեմ փափագիր ընել յօգուտ իմ հայրենակիցներուս ինչ որ բանաւոր կը սեպեմ, բայց վհատած եմ իմ մասիս անոնց ցոյց տուած ապերախտութենէն եւ սինիքութենէն:
Գալուստ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ

Ինծի համար ոեւէ անձնական յաջողութիւն կամ բարօրութիւն թունաւոր բան մը կþունենայ իր մէջ, երբ ազգը անկէ իր բաժինը չþստանայ:
Կարելի՞ է կþըսեմ, նոյնիսկ հոս, որպէս ճշմարիտ ամերիկացի ապրելով եւ գործելով մէկտեղ, պահել մեր հայու հոգին, մեր աւանդութիւնները, ինքնզինքնիս կապուած զգալ մեր ազգակիցներուն ովկիանոսներէն անդին, եւ հոգեկան սնունդ, ներշնչում ստանալ տոհմային կեանքի յաւերժական աղբիւրներէն, այսինքն մեր վերածնած հայրենիքէն, մեր եկեղեցիէն, մեր պատմութենէն, մեր մշակոյթէն: Այո, կարելի է, երբ ունինք այդ ամէնուն հրաշագործ ոսկի բանալին` հայ լեզուն:
Ալեք ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ