Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 
  • Հադրութի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած է համարվում ոչ թե 171, այլ 73 մարդ

    Հադրութի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած է համարվում ոչ թե 171, այլ 73 մարդ

    17.12.2020| 16:12
    Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին՝ շրջանառվում է ընդհուպ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, որ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
  • Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն

    Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն

    17.12.2020| 16:09
    Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքներում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
  • Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

    Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

    17.12.2020| 16:08
    Սյունիքի մարզում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։
  • Պատգամավորներն այցելել են գերությունից վերադարձածներին

    Պատգամավորներն այցելել են գերությունից վերադարձածներին

    17.12.2020| 16:01
    ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Անի Սամսոնյանն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերիներին։
  • ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է

    ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է

    17.12.2020| 15:43
    Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է, այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիրգրան Ավինյանը, որ վարում էր նիստը։ Ավինյանը նշեց, որ Գասպարյանն Արցախում է Խծաբերդում տեղի ունեցածի և այլ հարցերի կապակցությամբ՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար։
  • Արա Այվազյան. Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը

    Արա Այվազյան. Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը

    16.12.2020| 21:14
    Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում, կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:
  • Բաքուն պնդում է՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն նաև Ղարաբաղից

    Բաքուն պնդում է՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն նաև Ղարաբաղից

    16.12.2020| 20:54
    Հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, և դա է Հադրութի շրջանում սկիզբ առած լարվածության պատճառներից մեկը՝ պնդում է ռուսական «Կոմերսանտը»՝ հղում անելով թեմային տեղյակ իր աղբյուրներին։
  • Նիկոլ Փաշինյան. Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ

    Նիկոլ Փաշինյան. Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ

    16.12.2020| 20:52
    Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
  • ՌԴ ներկայացուցիչը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

    ՌԴ ներկայացուցիչը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

    16.12.2020| 18:18
    Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։
  • «1992-ին անհետ ամուսինն է կորել, այժմ էլ՝ որդին, 2-ն էլ 42 տարեկանում»

    «1992-ին անհետ ամուսինն է կորել, այժմ էլ՝ որդին, 2-ն էլ 42 տարեկանում»

    16.12.2020| 16:21
    «Հոկտեմբերի 27-ից որդուս ձայնը չեմ լսել։ Բոլոր դռները թակում եմ, բայց որդիս չկա։ Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց՝ անարդյունք։ Խնդրում եմ, որ ոտքի կանգնեն պատկան մարմիններն ու օգնեն իմ բալին գտնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում է անհետ կորած Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Գրիգորյանը: