Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Այսօրվա ադրբեջանցի երիտասարդը պետք է իմանա ճշմարտությունը

Այսօրվա ադրբեջանցի երիտասարդը պետք է իմանա ճշմարտությունը
21.12.2022 | 07:34

Շուրջ 700 հազար ադրբեջանցի փախստականների մասին տվյալները Ժիրայր Լիպարիտյանը կարող էր վերցնել բացառապես ադրբեջանական կեղծ աղբյուրներից։

Ի դեպ, ադրբեջանցիները դեռ 90-ականների սկզբներին փորձում էին կեղծել նաև Հայաստանում իբր սպանված ադրբեջանցիների թիվը։ Ընդ որում, ընտրել էին շատ պրիմիտիվ, բայց հաճախ աշխատող տարբերակ՝ Մոսկվա ներկայացնելով Հայաստանում նախկինում բնակվող 104 մարդու տվյալներ։ Երջանկահիշատակ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղա այդ տվյալների վերլուծությանը. այդ տարիներին ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի։ Համբերատար համադրեցի այդ տվյալները՝ տարաբնույթ պահանջներով ինձ և քննչական վարչություն ուղղված ադրբեջանցի անձանց նամակների հետ, ինչի արդյունքում պարզեցի, որ, այսպես կոչված՝ զոհվածները ողջ֊առողջ են և հաճախ են ինձ դիմումներ հղում Ադրբեջանից։


Հ.Գ. Կասկած չունեմ, որ ոմանց կողմից փորձ է արվելու գլխիվայր շուռ տալ 80-ականների վերջերի և 90֊ականների սկզբների անցքերը, վերահաստատել ադրբեջանական շինծու վարկածները, մոռացության մատնել Սումգայիթի, Բաքվի ջարդերը և նմանաբնույթ այլ բարբարոսությունները, սակայն ամեն ինչ պետք է ունենա տարրական ողջամտության սահմաններ։ Այսօրվա ադրբեջանցի երիտասարդը պետք է իմանա ճշմարտությունը իր նախնիների, ոչ թե կեղծ պատմություններ՝ իբր հայերի բռնությունների մասին:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 18691

Մեկնաբանություններ