Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ

Քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ
18.04.2023 | 21:56

Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչական կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել և ըստ այդմ կազմել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Ի տարբերություն նախորդ օրենսգրով նախատեսված՝ քրգործի հարուցումը մերժելու ՈՐՈՇՄԱՆ՝ քրվարույթ չնախաձեռնելու ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ կարող է կազմվել սոսկ այն բացառիկ դեպքերում, երբ հանցակազմի բացակայությունը կասկածից վեր է։ Օրինակ, մեկը դիմի ոստիկանություն ու պնդի, որ ծանոթի նավսի պատճառով ընկել ու ոտքը ջարդել է, կամ, չգիտեմ, հարևանը պարտքը չի վերադարձրել, և այլն։ Եթե ՆՇՈՒՅԼ իսկ հիմք կա, որ կատարվել է հանցանք, պետք է վարույթը նախաձեռնել։

Վերը նշված քպ-ականներից առաջինի արարքը այնքան է քննարկվել, որ բոլորս թերևս կարող ենք մեզ ականատես զգալ։ Դե իսկ երկրորդի խոսքը հեռարձակվում էր «ուղիղ եթերով», ուստի բոլորիս աչքի առաջ էր (ականջ-լեզու կտրել սպառնացող կտրիճն է):

Արդյո՞ք նշույլ իսկ կասկած չկար, որ Ալենի ու Կտրիճի արարքներում առկա էր խուլիգանության հանցակազմ։ Չէ՞ որ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից շատ հստակ ու մանրամասն բացատրվեց, որ նոր քրօրով խուլիգանությունը թե՛ հստակեցվել է և թե՛ ընդլայլնվել, ու այն սահմանափակող նախադեպային իրավունքն այլևս կիրառելի չէ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էր նշված անձանց արարքում ի սկզբանե ու ի սպառ բացառվել հանցակազմը։

Իրականում նման հարցերում «դատավոր» է յուրաքանչյուրը, քանի որ փաստերը հասու են յուրաքանչյուրիս, և անձամբ իմ դատողությամբ՝ քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ։ Արձանագրությունները լուրջ հարված են ՔԿ-ի ու առհասարակ իրավապահ համակարգի հեղինակությանը, քաղաքական բաղադրիչ ունեցող այլ գործերով նրանց խոսքի վստահելիությանը։

Իսկ ԴՈՒ՞ ինչպես ես դատում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ