2024 թվականի վերջին մի քանի լրատվական միջոցներին տրված հարցազրույցների ընթացքում հայտարարել էի, որ 2025 թվականը տնտեսական աղետի տարի է լինելու։
Կանխատեսված անկման հիմնական գործոնը լինելու էր արտահանման և ներմուծման անկումը 35-40 տոկոսի չափով։ Խոստացված անկումն արդեն իրողություն է, և այն ավելի է խորանալու։
Ի՞նչ ենք ունենալու արտաքին ապրանքաշրջանառության անկման արդյունքում: Երկիր հոսող արտարժութային հոսքերը ցամաքելու են, որի նկատմամբ պահանջարկը չի կարող բավարարվել, քանի որ ներմուծման ծավալները դեռևս կպահպանվեն մոտ երեք ամիս ևս և ներմուծողները բանկերում կձևավորվեն աճող պահանջարկ։ Արդյունքում կդադարի դրամի հարաբերական արժևորումը և
կգրանցվի 420 դրամ և ավելի մեկ դոլարի դիմաց փոխարժեք։
Կից տեղադրում եմ 2025 թվականի փետրվար ամսվա տվյալները, 2024 թվականի փետրվար և դեկտեմբեր ամիսների համեմատ։
Ի միջի այլոց տնտեսական ակտիվության գործակիցը փետրվար ամսին կազմել է 1.5 տոկոս, 2025 թ. հունվարի 7.1 տոկոսի դիմաց։
Եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ գործակցին միշտ բուքսիր դարձած տրանսպորտային բեռնափոխադրումները կրճատվելու են, ապա ապրիլ, մայիս ամիսներին տնտեսական աճ չի լինելու։
Ո՞վ է մեղավոր:
Միակ մեղավորը քպ-կան իշխանություններն են, իսկ անմիջական պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը պարզապես անգործունյա մեկն է։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ