Միակ միտքը, որ համաշխարհային հեղափոխության առաջնորդ Լենինից սովորել ու սիրով ընդունել եմ, էն ա եղել, որ գրքի գողը գող չի։ Էդ սոցիալիստական պատգամը մտքումս՝ մի քանի անգամ գրադարանից գիրք եմ թռցրել...
Լարեր, լարեր... Եթե քաոսային սարդոստայնի նման Երևանի փողոցներն ու բակերը պատած հաստ ու բարակ, երկար ու կարճ, սև ու սպիտակ, հատվող ու չհատվող լարերն իրար կապես, երևի մի քանի անգամ կարելի ա փաթաթել երկրագնդի շուրջը...
Մինչ օրս անհասկանալի է՝ ինչու՞ ոչ ոք դեռ ֆիլմ չի նկարահանել ԽՍՀՄ վերջին քաղաքացու, Միության և Ռուսաստանի առաջին կրկնակի հերոսի (Խորհրդային Միության հերոսի թիվ 11595 աստղ և Ռուսաստանի Դաշնության հերոսի թիվ 1 աստղ)՝ այն տիեզերագնացի մասին, ում մոռացել էին տիեզերքում...
Մեր հուշերի մեջ երեկվա ձյունն ավելի ճարմակ էր, քան՝ այսօրվանը, երեկվա լույսն ավելի պայծառ էր, քան՝ այսօրվանը, երեկվա ջրերն ավելի վճիտ էին, քան՝ այսօրվանը...
Վարդգեսը բալկոնում նստած սուրճ էր խմում, մեկ էլ բարձր փռշտաց։ Էդ պահին դիմացի շենքի էլեկտրիկը, որ եկել էր հաշվիչները փոխելու, շենքի լույսերն անջատեց, որ սկսի փոխել հաշվիչները...
Տեսել ե՞ք, թե առավոտը վեցի կողմերը ոնց ա լրիվ մթության մեջ լույսը սկսում կամաց-կամաց բացվել։ Ասես մի բաժակ սև սուրճի մեջ կաթիլ-կաթիլ կաթ լցնես։
Արևի ճառագայթները դեռ հեռու են, բայց նրանցից ցայտող լույսի կաթիլներն արդեն մեզ են հասնում ու լուծվում են մեր մթության մեջ...
Մի տեղ պիտի ամեն ինչ հանգուցալուծվի, ի մի գա: Մի տեղ պիտի ներշնչմանը հաջորդի արտաշնչանքը, մոխիրը պիտի քամուն տրվի, թաց կավը պիտի ամրանա, ամպը պիտի բացի արևի երեսը...
2001 թվին Ռոբին Ուիլիամսն այցելեց Կոկոյին։
Կոկոն խորը սուգի մեջ էր՝ կորցրել էր իր մանկության ընկերոջը՝ գորիլա Մայքլին։ Վեց ամիս նրա դեմքին ժպիտ չէր հայտնվել...
Այդպես էլ պիտի լիներ, որովհետև հնարավոր չէ, որ Չինաստանի անմիջական ազդեցության տակ գտնվող Պակիստանում ԱՄՆ-ը ընդհանուր հայտարարի գար Իրանի հետ, այն էլ Թրամփի՝ մայիսին Չինաստան կատարելիք այցից առաջ:
Բանակցությունները չի կարելի համարել ձախողված. կփոխվի հանդիպման վայրը...