Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Սպասելիքները կարդարացվեն

Սպասելիքները կարդարացվեն
10.02.2017 | 22:19

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում լուրջ ներդրումներ են ակնկալվում: «Վարչապետի հանձնարարականի համաձայն, ի թիվս բոլոր նախարարությունների, մենք ևս ներկայացրել ենք 2017-ի մեր ծրագրերը: Առաջիկայում սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է շուրջ 4,8 մլն դոլարի ներդրում, որից մոտ 2,8 մլն-ը վարկային, մոտ 1,5 մլն-ը դրամաշնորհային ծրագրեր են, իսկ մոտ 300 հազար դոլարը` մասնավոր ներդրումներ»,- մեզ հետ ճեպազրույցում տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ներդրումները սոցիալական ոլորտում, անկասկած, կարևոր նշանակություն ունեն: Ընդհանրապես ներդրումների ապահովումը այսօր կարելի է ասել գործադրի գերակա խնդիրն է:

Բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները աշխատում են այդ ուղղությամբ: Եվ քանի որ առջևում ԱԺ ընտրություններն են, նախարարից փորձեցինք ճշտել, թե քաղաքական այդ գործընթացը ինչ ազդեցություն կունենա ոլորտում ներդրումային ծրագրերի վրա: «Ընտրությունները որևէ ազդեցություն չեն ունենա, բոլոր նախատեսված ծրագրերը իրականացվելու են ամբողջ ծավալով»,- ասաց Արտեմ Ասատրյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ