Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

ՃՇՀԱՀ-ը հերթական անգամ ձեռնամուխ է եղել պատմության հավաքագրմանը և հրատարակմանը

ՃՇՀԱՀ-ը հերթական անգամ ձեռնամուխ է եղել պատմության հավաքագրմանը և հրատարակմանը
09.11.2018 | 17:46

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) կարևորելով ուսանողներին և երիտասարդ կադրերին հաղորդ անելու անցած դարի Հայաստանի ճանաչված շինարարների և ճարտարապետների փորձին՝ հերթական անգամ ձեռնամուխ է եղել պատմության հավաքագրմանը և հրատարակմանը։


2018-ի նոյեմբերի 9-ին , Ճարտարապետների միությունում կայացավ Ռուդիկ Գևորգյանի « Երարդշինի ակնթարթե թռիչքներ»՝ թվով 5-րդ գրքի շնորհանդեսը:
«Երարդշինի ակնթարթե թռիչքներ»՝ գիրքը ինքնատիպ մասնագիտական, պատմական ուղեցույց է, որում ներկայացված են Հայաստանի կառուցապատման աշխատանքներում շինարարական խոշորագույն կազմակերպության՝ «Երարդշին» տրեստի դերը՝ կայացման և զարգացման փուլերը: Գրքում մանրամասն ներկայացված է տրեստի հիմնադրման տարուց՝ 1944թ-ից, Հայաստանում կառուցված կարևորագույն գործարանների ու ֆաբրիկաների ցանկը, որոնք ապահովել են հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացումը: Գիրքը նվիրված է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, բազմահմուտ շինարար՝ Լևոն Շահբազյանի հիշատակին:


«Երարդշին» տրեստը համարվել է իր ժամանակի լավագույն շինարարական կազմակերպությունը, որը 1975-1980 թթ-ի ժամանակահատվածում հինգ անգամ արժանացել է միութենական բարձրագույն պարգևների, տրեստի անունը ոսկե տառերով էր գրված ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի պատվո տախտակին։


Հայաստանի անկախությունից հետո «Երարդշին» տրեստի նվիրյալները չդադարեցին գործել և հիմնեցին «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, որտեղ ընդգրկված շինարարներն առ այսօր շարունակում են իրականացնել շինարարական խոշոր ծրագրեր:

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ