Ճանաչել ազգին այսքան ջլատված, այսքան պառակտված ու այսքան օտար,
Չհիասթափվե՞լ, չեմ հիասթափվել, ես ուժեղ եմ միշտ, բայց ծափահարել ավա՜ղ չեմ կարող, և ինչպե՞ս ցնծա՜մ, և ազգն են հանել պառակտման ծեսին...
Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում...
Հոգնել եմ վաղուց` կեղծ ու սնափառ այս գաղջ աշխարհում անմիտ թևացող հոծ բազմությունից,
Հոգնել եմ շինծու դիմակավորից, դեմքիդ ժպտացող հետևից քանդող մարդկային «ես»-ից...
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...