Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թողեք թող համեմատվի

Թողեք թող համեմատվի
22.05.2024 | 23:23


Իսկ եթե պատմության թոզուդումանն ու գեղարվեստական գրականությունը մի կողմ թողնենք, ո՞վ էր Պապ թագավորը, ի՞նչ գործեց ու ինչի հանգեցրեց իր գործածը:

Հռոմում մեծացած, դաստիարակված մարդ, ում Հռոմը բերեց-կարգեց Մեծ Հայքի թագավոր, չմտածելով, թե հորն ու մորը դաժանաբար սպանած մյուս տերության հետ անհեռատես խաղեր կտա։ Բայց խաղեր տվեց, կայսրի առաջ ծաղրանքի նմանվող հիմար պահանջներ դրեց, առանց իրական հիմքի իրեն պատկերացրեց մեծ ռեֆորմատոր, վարեց կատարելապես անհեռատես արտաքին քաղաքականություն, որի արդյունքում կործանեց իրեն, իրենից հետո էլ` Մեծ Հայքը՝ որպես միասնական անկախ պետություն։

Հ.Գ. Ճիշտ էլ համեմատվում է, թողեք թող համեմատվի։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 5718

Մեկնաբանություններ