ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ամառային անվադողերը ձմեռայինով փոխարինելու ժամկետ պետք է սահմանվի

Ամառային անվադողերը ձմեռայինով փոխարինելու ժամկետ պետք է սահմանվի
27.11.2024 | 13:24

Չգիտեմ՝ օրենք կա, թե չէ, բայց եթե կա էլ, ուրեմն, ինչպես միշտ, թղթի վրա է:

Կոնկրետ ժամանակահատված պետք է սահմանվի, որ վարորդներն իրենց ավտոմեքենաների ամառային անվադողերը փոխարինեն ձմեռայինով։ Օրինակ, նոյեմբերի 1, դրանից հետո շատ խիստ տույժ և տուգանքներ սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ավտոմեքենան վարում են ամառային անվադողերով։ Որ ասում եմ՝ խիստ, նկատի ունեմ 100.000 դրամ և ավելի, այսինքն, այնքան տուգանք, որքան կարժենա միջին չորս ձմեռային անվադողը: Գուցե այս կերպ անպատասխանատու վարորդների պատճառած անհարմարությունից և վտանգից խուսափենք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ