ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

ՈՒժով հարց լուծելը դարձել է օրինաչափ

ՈՒժով հարց լուծելը դարձել է օրինաչափ
08.12.2024 | 15:02

Սիրիան ամբողջությամբ գրավեցին թուրքերը, մայրաքաղաք Դամասկոսը ընկավ:

Հայաստանը ապահովագրված չի թուրքական վտանգից, շատ հանգիստ նույնը կարող է լինել այստեղ:

Վայրկյան առաջ (դեռևս շատ ուշացած) անհապաղ պետք է ինքնապաշտպանության պատրաստվել, չգիտեմ՝ դա ինչքանով օգուտ կտա:

Աշխարհը թևակոխել է քաոսի շրջան, ուժով հարց լուծելը այլևս օրինաչափ է, ոչ ոք չի պատժվում, ՄԱԿ-ը վերածվել է ամուլ կազմակերպության:

Աստված պահապան Հայաստանիս:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 9956

Մեկնաբանություններ