ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Փնտրելով երկրի տերերին

Փնտրելով երկրի տերերին
27.12.2024 | 06:25

Արդեն 4-5 տարի փնտրում եմ մեր երկրի իրավ տերերին, նրանց, որ չեն հաշտվում հայրենական ու ազգային որեւէ կորստի հետ, տիրական կրքով ու սիրով կռիվ են տալիս երկրապահության ու ազգապահպանության համար՝ ամեն պահանջված առիթով: Երկիրն ու ազգը միշտ գոյատևել ու զորացել են նախ և առաջ նման տերերի մաքառումով՝ առանց հարկադրանքի ու վարձահատուցման:

Երկրի տերերը թույլ չեն տալիս, որ նրա ղեկը գրավեն օտարաշունչ ու դավադիր ուժեր, իսկ եթե հանկարծ տեղի է ունենում նման բան, ապա, առավելագույնը, մի կարճ ժամկետով միայն,- շատ արագ երկրադավներին վռնդում են նրանք:

Տերերն են հողը հայրենիք դարձնում, հայրենիքը՝ երկիր և երկիրը՝ պետություն: Նրանք սերում են ամեն դասից ու խավից՝ շինական, թե ռազմիկ, բանվոր, թե գործարար, մտավորական, թե պետական կառավարիչ: Նրանք գործում են բացառապես արյան ու ոգու կանչով:

Հիմա որտե՞ղ են մեր երկրի իրավ տերերը, որ դեռ երեկ ասապարեզում էին՝ մարտնչող ու հայրենասեր, ազգապահ ու անձնվեր կեցվածքով: Երկիրը հանձնվում է օտարներին ու թշնամիներին, իսկ նրանք շարունակում են լռել…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2812

Մեկնաբանություններ