ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աբսուրդային «կասկած»

Աբսուրդային «կասկած»
10.01.2025 | 20:12

Իրավապաշտպան Արսենին Բաբայանին և ընկերներին տեղեկացրել են, որ ձերբակալում են «ապօրինի զենքի կասկածով»։ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»։ Արսենը՝ ու՜ր, «ապօրինի զենքը»՝ ու՜ր…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց.

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»։

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ