Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ի՞նչ եք կարծում՝ սերուցքը ոչնչացնելն անհետևա՞նք է մնում

Ի՞նչ եք կարծում՝ սերուցքը ոչնչացնելն անհետևա՞նք է մնում
03.05.2025 | 10:00

Պատմությունը կյանքի ամենաարժեքավոր դասն է, այն միայն հպարտանալու, առավել ևս պարծենալու նյութ չէ, այն առավելապես ապագայի տեսլական է, քանզի սպառիչ պատասխանում է ներկա և ապագա գրեթե բոլոր հարցերին:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու հայ ազգի սերուցքը բնաջնջելու ծրագրերը իրագործվեցին հենց 19-րդ դարի 2-րդ կեսից սկսած, մնացածն արդեն զուտ «տեխնիկայի խնդիր էր»: Եվ այդ դիվային ծրագիրը, թերևս, միայն թուրքական վերնախավի «գլխում» չէր ծագել:

19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է հայի ինքնության զարթոնքով, ինչը պատմության մեջ մնացել է «Հայկական վերածնունդ» որակմամբ:

Մշակույթը, կրթական համակարգը ոչ միայն մեծ առաջընթաց ունեցան, այլև դարձան անհամեմատ մատչելի, հայ գրականությունը պարզապես անգերազանցելի վերելք ապրեց, ի հայտ եկան համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին չզիջող գրողներ, Հայ Եկեղեցին համալիր ու հետևողական քայլերով ամբողջովին վերականգնեց հայի ինքնությունը երաշխավորող եկեղեցական ու ազգային ավանդույթները, ամրապնդվեց նաև ազատագրական ոգին և այլն:

Ի՞նչ եք կարծում՝ սերուցքը ոչնչացնելն անհետևա՞նք է մնում:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ