Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իշխող լակոտակրատիայի ռեսուրսը ատելությունն է

Իշխող լակոտակրատիայի ռեսուրսը ատելությունն է
08.06.2025 | 13:47

Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քեն տարածելով՝ նրանք եկան իշխանության։ Մինչև հիմա այդ ռեսուրսի հաշվին կարողացել են պահել իշխանությունը։

Յոթ տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ և ավերածություններ են սփռել։

Սակայն իրենց հիմնական ու միակ ռեսուրսը սպառվել է։ Լակոտակրատիան ցնցումների մեջ է, ու որքան ավելի խորն են դա գիտակցում, այնքան ավելի շատ են փորձում իրենց միակ ռեսուրսը՝ ատելությունը, հերթական անգամ շահարկել։

Սպառվել է ատելության ու փոխադարձ թշնամության պաշարը, հանրությունը հոգնել է։

Չկա փոխադարձ ատելություն՝ չկա և լակոտակրատիա։ Նրանք այսօր դեյուրե իշխանություն են, սակայն դեֆակտո այլևս գոյություն չունեն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ