ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր

Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր
16.09.2025 | 11:44

Պատերազմի ագռավն այնպիսի խաղաղություն է բերում մեր գլխին, որ Հայաստանը դարձել է կռվախնձոր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Վերջիններս կռվում են այնպես, ինչպես ջունգլիներում գիշատիչներն են միմյանց կծոտում՝ որսին տեր դառնալու համար։

Բանն այն է, որ Էրդողանի ու Ալիևի միջև տարաձայնություններ են առաջ եկել Նիկոլ Փաշինյանի հարցում։ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին մինչև Հայաստանում 2026-ի հունիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ստորագրել, այսպես կոչված, խաղաղության թուղթը, որպեսզի դրանով Նիկոլը կարողանա խաբել հայ ժողովրդի դյուրահավատ հատվածին, վերարտադրվել, ինչից հետո նրանից կարելի է ստանալ այն ամենը, ինչի մասին ամեն օր խոսում է Ալիևը։ Վերջինս, սակայն, շտապում է, ուզում է մինչև 2026-ը ստանալ միջանցքն ու մյուս բաները, քանզի գործնականում համոզվել է, որ իր ուզածին միշտ հասնում է։ Բացի այդ՝ Ալիևը չի հավատում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, դրա համար էլ շտապում է հիմա ստանալ ամեն ինչ։

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Հայաստանի մասով «վեճը» ժամանակի ու մեր երկիրը գրավելու մեթոդաբանության մեջ է։ «Վեճը» մարտավարական է՝ հիմա՞ ոչնչացնել Հայաստանը, թե՞ մի փոքր հետո։

Թուրքիան ուզում է դանդաղ մահ ու դողում է Նիկոլի ճակատագրի համար, քանզի նման նվեր չէր կարող անգամ երազել։ Ադրբեջանն ուզում է հիմա և ամբողջը։

Թուրքիան էլ է ամբողջն ուզում, բայց առաջարկում է չշտապել, քանզի վախենում է, որ արագի ժամանակ Նիկոլը կարող է դուրս շպրտվել աթոռից։

Թուրքիան ուզում է Նիկոլի ու թուրքական 5-րդ շարասյան ձեռքերով նախ հեռացնել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից, ներսից կազմալուծել ՀՀ անվտանգության համակարգը, ինչից հետո մեր երկիր մուտքի ու մեր երկրից ելքի կնիքների վրայից ոչ միայն Արարատի պատկերը վերացած կլինի, այլ նաև՝ Հայաստան բառը։

Թուրքիայի ու Ադրբեջանի «վեճը» Նիկոլի կյանքի ու Հայաստանի մահվան շուրջ է։ Թուրքիան ուզում է ապրեցնել Նիկոլին, որպեսզի Հայաստանը չլինի։

Այդ «վեճը» դադարեցնելու միակ տարբերակը Նիկոլի քաղաքական մահն է։ Որպեսզի Հայաստանն ապրի։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ