Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Էս զուռնի ձենը մարտի 28-ից հետո է լսվելու

Էս զուռնի ձենը մարտի 28-ից հետո է լսվելու
18.02.2026 | 12:29

ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի ընտրությունների արդյունքները այդ կուսակցության մեջ մեծ դժոգոհություններ են առաջացրել, քանզի այդ կուսակցությունից ԱԺ շատ պատգամավորներ և այլոք հայտնվել են նախընտրական ցուցակի «պադվալում»։

Մարտի 27-ին և 28-ին կայանալու են ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները, ու դրանից հետո այս զուռնի ձայնը շատերի ականջն է խլացնելու։ Շատերն են հասկանալու, որ իշխանական կերակրատաշտից հեռու են նետվել, իրենց օգտագործել ու շպրտել են, իսկ իրենց մնացել է հայրենիք հանձնողի պիտակը։ Դրա արդյունքում լինելու են դժգոհողների գործողություններ, ՔՊ կուսակցության և իշխանության ներսից տեղեկատվական մեծ արտահոսք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ