Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Չունկուշի հայերի սպանությունը

Չունկուշի հայերի սպանությունը
26.04.2026 | 11:04

Սա Չունկուշի տխրահռչակ կիրճն է (Տիգրանակերտ, այսօր՝ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում)։

1915-ի ցեղասպանությունից փրկվածների և հանցագործների տարբեր պատմություններից հայտնի է, որ Չունկուշի 10 000 հայերը ժանդարմների և զինված ավազակների կողմից, 1915 թ․ առաջնորդվել են այստեղ՝ Դուդանի կիրճ, դաժանորեն սպանվել և նետվել անդունդը։

Նրանցից ոմանք նախընտրում էին իրենք ցատկել անդունդը՝ իրենց հետ քարշ տալով երեխաներին․․․

Տարեցները հավատացնում են, որ մինչ օրս լսում են մեռնող հայերի ճիչերը․․․

Չունկուշի հայերի սպանությունը Հայոց ցեղասպանության ամենամեծ, ամենադաժան ջարդերից մեկն է։

Խարբերդում ծառայած ամերիկացի միսիոներ Հենրի Հ. Ռիգսն իր հուշերում Դուդանը նկարագրում է որպես հայտնի քարայր, որը ուղղահայաց իջնում է մի քանի հարյուր ոտնաչափ ներքև։

«Ասում էին, որ Չունկուշ քաղաքի ողջ բնակչությունը սպանվել է այս քարանձավում», գրել է միսիոները։

Լուսանկարում պատկերված է Դուդանի կիրճը և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները, որոնք մասնակցում են իրենց սպանված ընտանիքների հիշատակի արարողությանը։

Վահան ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ