Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գնդապետ հերոսի դեմքը կվերականգնվի, կբուժվի, իսկ նիկոլական ու անբարո մարդկանց դեմքը երբեք մարդկային բարոյական չի դառնա

Գնդապետ հերոսի դեմքը կվերականգնվի, կբուժվի, իսկ նիկոլական ու անբարո մարդկանց դեմքը երբեք մարդկային բարոյական չի դառնա
03.05.2026 | 11:49

Եթե Կանդազը ժամանակին իմանար, որ հայերի մեջ կլինեն իր դեմքը ծաղրող որոշ հայ հիմարներ, արդյո՞ք տասնյակ տարիներ կվտանգեր սեփական կյանքը, կմտներ թշնամու դիրքեր ու հետախույզ դիվերսանտի հմտությամբ «կձևավորեր» ադրբեջանական դեմքերը։

Կարծում եմ, այո։ Որովհետև ճանաչելով Կանդազին' գիտեմ, որ նրա համար գերագույն արժեքը հայրենիքն ու անվտանգությունն է։ Իսկ նրան ծաղրողներն իրենց բարոյականությամբ ու մարդկային արժեքներով Կանդազի դեմքի փոշին չարժեն։

Գնդապետ հերոսի դեմքը կվերականգնվի, կբուժվի, իսկ նիկոլական ու անբարո մարդկանց դեմքը երբեք մարդկային բարոյական չի դառնա։

Առաջիկա օրերին Կանդազի իրավունքների պաշտպանության ու օրինական ազատության նախաձեռնություններով հանդես կգանք։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3625

Մեկնաբանություններ