Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայաստանում, ինչպես միշտ, միջազգային հարաբերությունների մասին պատկերացումները մնում են անցյալում

Հայաստանում, ինչպես միշտ, միջազգային հարաբերությունների մասին պատկերացումները մնում են անցյալում
17.06.2026 | 12:13

Սառը պատերազմից հետո թվում էր, թե աշխարհը այսուհետ լիբերալ-իդեալիզմի ճարտարապետների ազդեցությունն է կրելու անդառնալիորեն։

Լիբերալ - իդեալիստները կարծում էին, որ միջազգային հարաբերությունների անարխիկ վիճակը հնարավոր է փոխել գլոբալացման միջոցով, ինչը հանգում էր գլոբալ կառավարման համակարգի ստեղծմանը։ Նրանք հավատում էին, որ դա է բերելու աշխարհում խաղաղություն, հաշվի չառնելով, որ մարդու բնույթը կամքն է առ իշխանություն, իսկ ազգերի պարագայում` կամք առ ազատություն համընդհանուր համահարթեցման մեջ։ Սա չաշխատեց ակնհայտորեն, հնարավոր չէր ձուլել ազգային ինքնությունները, համահարթեցնել Ազգային շահը։

Այսօր ակնհայտորեն ռեալիզմը հաղթում է լիբերալ-իդեալիզմին։ Ռեալիստները հաղթում են, որովհետև նրանք նախ և առաջ փորձում են ճանաչել աշխարհը, մարդուն, ընդունել նրան այնպես, ինչպիսին նա կա ու գործել ըստ այդմ։

Հայաստանում, ինչպես միշտ` միջազգային հարաբերությունների մասին պատկերացումները մնում են անցյալում։ Մարդիկ դեռ նոր սկսել են լիբերալ-իդեալիստական թեզերին հավատարմություն հայտնել, այնինչ աշխարհը անցում է կատարում դեպի ռեալիզմ։ ՈՒ ցավն այն է, որ դեպի ռեալիզմ անցումն էլ կլինի էլի ուշացած, երբ մարդկությունը կրկին անցման շրջանում կլինի։

Իմ տպավորությամբ, այժմ միջազգային հարաբերությունների էությունը թեքվում է դեպի ռեալիստական-կոնստրուկտիվիզմ, և առաջիկա տասնամյակում ռեալիստական-կոնստրուկտիվիզմը կլինի միջազգային հարաբերությունների տեսական հիմքը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ