ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.11.2013 | 00:46

Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու, հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։ Վիշապների զայրույթն է նա ծծելու, և նրան օձի լեզուն է սպանելու։ Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ։ Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան, որովհետև շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։


Հոբ 20. 15-19

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ