ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սահմանադրությունը պետք է վերադարձվի քաղաքացուն, պետությունը պետք է վերադարձվի օրենքին, իշխանությունը պետք է վերադարձվի իր իրական աղբյուրին՝ ժողովրդին

Սահմանադրությունը պետք է վերադարձվի քաղաքացուն, պետությունը պետք է վերադարձվի օրենքին, իշխանությունը պետք է վերադարձվի իր իրական աղբյուրին՝ ժողովրդին
05.07.2026 | 13:15

Հայաստանի պետական տոնացույցում այս օրը՝ հուլիսի 5-ը, ոչ աշխատանքային է և նշվում է որպես պետականության հիմնասյուներից մեկի՝ Սահմանադրության օր։

Այլ պայմաններում սա պետք է լիներ ոչ միայն պետականության հիմքերի, այլև հույսի օր։ Հույսի, որ մի օր մենք բոլորս Սահմանադրությունը կընկալենք ոչ թե որպես թղթի վրա գրված գեղեցիկ տեքստ, այլ որպես կենդանի իրականություն, որպես քաղաքացու արժանապատվության, իշխանության սահմանափակման, արդարության և պետականության իրական հիմք։

Բայց Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո այս օրվա խորհուրդն ամբողջությամբ խամրեց։

Նողկալի է, երբ Սահմանադրության օրը դիմավորում ենք այն գիտակցությամբ, որ հենց Սահմանադրության պահապան կոչված մարմինը նախընտրեց չտեսնել ներկայացված ծանրակշիռ փաստերը, շրջանցել ընտրական գործընթացի խորը արատները և փաստացի իր որոշմամբ պաշտպանել ոչ թե քաղաքացու իրավունքը, այլ իշխանության վերարտադրությունը։

Նողկալի է, երբ Սահմանադրության օրը պետք է խոսեինք օրենքի գերակայության մասին, բայց ստիպված ենք խոսել սահմանադրականության ձևականացման, իշխանությունների բաժանման սկզբունքի փլուզման և հանրային վստահության հերթական խաթարման մասին։

Երեկվա որոշումը Սահմանադրական դատարան կոչվածի ուղերձն էր քաղաքացուն, որ նրա ձայնը կարող է ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ Սահմանադրության մեջ ամրագրված՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքը կարող է վերածվել դատարկ հռչակագրի։

Այդուհանդերձ, հենց այսպիսի օրերին է, որ չպետք է հանձնվել հուսահատությանը։

Սահմանադրությունը պետք է վերադարձվի քաղաքացուն։ Պետությունը պետք է վերադարձվի օրենքին։ Իշխանությունը պետք է վերադարձվի իր իրական աղբյուրին՝ ժողովրդին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ