Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Աստծո հպումը

Աստծո հպումը
13.03.2026 | 21:59
Մարտի 14

Ես ձեր կողքին եմ։
Ինչպես մայր հավն է սիրով ու
ջերմությամբ մոտ իր ձագերին, այդպես Ես եմ ձեզ մոտ: Ձեր հոգու, մտքի, մարմնի կյանքը, ձեր երիտասարդության նորոգողը:
Դուք դեռևս չգիտեք` ինչ է նշանակում ձեզ համար` Ինձ հետ խոսելու այս ժամանակը:
Իմ սիրելի Եսային ասաց.
«Նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: Նրանք արծվի թևերով պիտի բարձրանան: Նրանք պիտի վազեն ու չհոգնեն, պիտի քայլեն ու պիտի չնվաղեն»:
Արեք այն ամենը, ինչ որ ասում եմ:
Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե՛ հոգևոր, թե՛ մտավոր և թե՛ նյյութական ասպարեզում:
Եթե հետ նայելով անդրադառնաք Իմ խոսքերին, ապա կտեսնեք, որ Ես աստիճանաբար առաջնորդել եմ ձեզ` տալով ձեզ հատուկ ու որոշակի ուսուցում և առաջնորդություն հատկապես այն ժամանակ, երբ դուք ճշտորեն կատարել եք Իմ հրամանները:
Մարդու համար այն է գերազանց երջանկությունը, երբ Աստված հպվում է նրա կենդանի ու կարող հոգու ջղերին:
Ջանացեք ձեռք բերել ու պահել ուրախությունը, ուրախությունը, կյանք պարգևող այդ ուրախությունը:
Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ