ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մեր մի կտոր հացից ի՞նչ եք ուզում

Մեր մի կտոր հացից ի՞նչ եք ուզում
07.07.2015 | 01:07

Տևական ժամանակ է, ինչ մասնագետների, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ցորենի ալյուրի հարստացման առնչությամբ թեժ քննարկումներ են ընթանում: «Կողմ»-երի և «դեմ»-երի հարաբերակցությունը խիստ անհամաչափ է: Կողմ են միայն այդ գաղափարը շրջանառության մեջ դնողները, մյուսները դեմ են: Սակայն մի ստվար հատված, դեմ լինելով հանդերձ, ստիպված է լռել, քանի որ իշխանության մեջ է և չի կարողանում հակառակվել կառավարության այս նախաձեռնությանը: Իրականում, որքան էլ առողջապահության ոլորտի մասնագետներն արդարացնեն այս քայլը, հանրությունը միանշանակ դեմ է:
Հատկանշական է, որ կառավարությունում էլ են դեմ, սակայն, տեղի մեր աղբյուրների հավաստմամբ, դրսից բավականին գումարներ են տրվում «հարստացումը» կյանքի կոչելու համար, ինչպես «գենդերային օրենքի» պարագայում էր: Մնում է ապավինել հայ պաշտոնյաների և առողջապահության ոլորտի սրտացավ մասնագետների սթափությանը և հուսալ, որ դրսից բերված այս անհաջող նախաձեռնությունը չի փաթաթվի ժողովրդի վզին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ