-
01.08.2019|
10:04
Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն` առողջություն։ Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։
-
26.07.2019|
00:04
Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Ծերն ու ականավորը գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։ Եվ պիտի այնպես լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
-
23.07.2019|
00:08
Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին` չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը` լույս, որոնք դառը քաղցր կհամարեն և քաղցրը` դառն։
-
19.07.2019|
00:01
Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։ Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։
-
16.07.2019|
00:08
Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։
-
12.07.2019|
00:05
Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
-
09.07.2019|
00:07
Եվ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է»։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա` ըստ իրենց կատարած չար գործերի։
-
02.07.2019|
00:06
Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի, բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։
-
28.06.2019|
00:08
Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
-
25.06.2019|
00:05
Այդպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ. մի քաղաքի բնակիչները պիտի հավաքվեն այլ քաղաքի բնակիչների մոտ և ասեն. «Գնանք աղոթենք Տիրոջ առաջ և խնդրենք Ամենակալ Աստծուն»։