Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Գլոբալիզմը բիզնեսի զարգացման հետ կապված բնական պրոցես է, որը միաբևեռ աշխարհակարգի ժամանակ վերաբերում էր ամբող աշխարհին, որից նույն ձևով օգտվել են ԱՄՆ-ը և Չինաստանը ու նաև բոլոր նրանք, որոնք նման հնարավորություն ունեն։
Այդ առումով, երկրների միջև միակ տարբերությունն այն է, որ լիբերալ դեմոկրատիայի պայմաններում կապիտալը ոչ լրիվ է պետության հսկողության տակ...